Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերմյակովն օգտագործվել է, առավել քան համոզված եմ, ո՞վ է հավատում այդ հեքիաթներին». Լեւոն Մութաֆյան

Հունվար 13,2015 23:06

Գյումրիում սպանված ընտանիքի՝ Ավետիսյանների հիշատակի համար այսօր Ազատության հրապարակում մոմավառություն էր կազմակերպվել, որին մասնակցում էր նաեւ թատերագետ Լեւոն Մութաֆյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց՝ Վալերի Պերմյակովի գործը ՌԴ-ին հանձնելու հետ կապված: Նրա խոսքերով՝ «ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը եւ ՀՀ Սահմանադրության 30 մասով են պատճառաբանում: Մինչդեռ Քրեադատավարության  օրենսդրությունը սահմանում է՝ ՀՀ տարածքում տեղի ունեցած ցանկացած հանցագործության քննությունը վարում են ՀՀ իրավապահ մարմինները: Եթե հանցագործությունը տեղի ունեցած լիներ ռուսական ռազմաբազայի տարածքում, խնդրեմ, թող առաջնորդվեին իրենց օրենքներով: Սա արդեն իսկ նախադեպ է ձեւավորում, որ ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել եւ մի կողմ են քաշվել՝ վախենալով պուտինյան սապոգից»:

Ըստ Լեւոն Մութաֆյանի, ռուս զինվորականի գործը հանձնելիս կայացվել է քաղաքական որոշում. «Ինչքան էլ պնդեն, թե քաղաքական ենթատեքստեր մի տեսեք այս ամենի մեջ, մի քաղաքականացրեք իրավիճակը, այս ամենի տակ կան քաղաքական ենթատեքստեր, հանցագործին թաքցնելու խնդիր կա: Ավելին, ես համոզված եմ, որ երեկ Պերմյակով կոչվածը եղել է  ռուսական կողմի ազդեցության տակ, եւ ամբողջ ընթացքում նրանք նախապատրաստել են նրա ցուցմունքը: Որովհետեւ կան բազմաթիվ փաստարկներ: Հանցագործություն կատարող անձը չէր թողնի կոշիկը թողներ հանցագործության վայրում եւ դուրս գար տանից: Այդ տանը եղել են մի քանի սենյակներ, սպանել են տանտիրուհուն, իսկ մյուսները քնած են եղել ու չե՞ն արթնացել 27 կրակոցից: Ուրեմն  գործել է հանցախումբ, որը մտել եւ ոչնչացրել է այս անմեղ ընտանիքը: Ես գյումրեցի եմ, Գյումրին լավ  գիտեմ: Այդ տղան 5-6 կմ քայլել է, որպեսզի ջո՞ւր խմի: Գիտե՞ք որտեղ է այդ թաղամասը: Հայտնվել է Երազգավորսում: Գյումրի-Երազգավորս 15 կմ է, այդ ինչպե՞ս է այդ տղան այդտեղ հայտնվել, որ որեւէ մեկը չի տեսել, շրջակայքում գյուղեր են: Երազգավորս հասնելու համար պիտի անցներ Գյումրու մեջտեղով, միտի անցներ քաղաքային զբոսայգով, ո՞նց է այդտեղ հայտնվել: Նրանց բոլոր բացատրությունները հակատրամաբանական են, որոնք ինձ՝ ՀՀ քաղաքացուս պարտադրում են մտածել, որ կան հարցականներ, կան գաղտնիքներ, որոնք այդպես էլ չեն բացահայտվի»:

Ըստ Լեւոն Մութաֆյանի, տարօրինակ էր հենց սկզբից այն, որ հանցագործությունը չբացահայտված՝ հայտարարվեց կասկածյալի անունը. «Սա դատական պրակտիկայում, քննչական պրակտիկայում նոնսենս է: Մի կոշիկ տեսնելով նրանք արդեն կասկածյալի անո՞ւն են հայտնում եւ սկսում են ուղղորդել բոլորիս դեպի Պերմյակով կոչվածը: Հիմա էլ հայտարարում են հոգեկան հիվանդ է»: Մեր հարցին՝ այսինքն, կասկածում եք, որ այդ ռուս զինվորականն օգտագործվե՞լ է՝ նա պատասխանեց. «Նա օգտագործվել է, առավել քան համոզված եմ: Ես մարդ եմ, բանական արարած եմ, գյումրեցի եմ, որը Գյումրին անգիր գիտի, եւ ինձ համար շատ բան այստեղ անհասկանալի է: 6 կմ ճանապարհ կտրել, 22 աստիճան սառնամանիքին այն Գյումրիում, որտեղ շները վխտում են ամբողջ գիշեր անցնել, մտնել ջուր խնդրել, չտվեցին՝ կրակել ու դո՞ւրս գալ: Ո՞ւմ եք զարմացնում ձեր այս հեքիաթներով: Գուցե էմոցիաներով եմ առաջնորդվում,մ, գյումրեցի եմ,ցավն ինձ համար կրկնակի է, բայց ո՞վ կհավատա այդ հեքիաթին»:

Լեւոն Մութաֆյանն ասաց, որ հենց այդ թաղամասում մորաքույր ունի բնակվող. «Մեռած են, թաղած չեն, սարսափի մեջ են: Ամբողջ քաղաքն է սարսափի մեջ: Իրենց ամբողջ նպատակը սա էր: Գյումրիում սերմանել սարսափ, խուճապ,  դատարկել Գյումրին, դարձնել ռուսական ռազմաբազա: Կարծում եմ, արդեն վաղուց այս սակարկությունը տեղի է ունեցել մեր եւ ռուսական իշխանությունների միջեւ: Թող ինձ դատապարտեն նման հայտարարություններ անելու համար, բայց ես առավել քան համոզված եմ դրանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. string says:

    Այն, որ այդ ստահակը խելագար չէ ավելի քան ակնհայտ է: Այն, որ ռուսական և հայկական իշխանությունները խառն են այս ոճրագործության մեջ դա նույնպես կասկածից վեր է թվում, քանի, որ ակնհայտորեն փորձ է արվում կոծկել այս եղեռնագործությունը: Սա հատուկ արված ոճրագործություն է, որը ավելի գլոբալ նպատակ է հետապնդում:

  2. հասարակ մարդ says:

    Էշ- Էշ բացատրություն: Մի տրամադրեք ժողովրդին ռուսի դեմ: Մեր մի վարորդը քաՆԻ ՄԱՐԴ ՍՊԱՆԵՑ/? Հիմա պիտի սաղ հայերը դրա պատճառով հետ գային Հայաստան? Շատ ցավալի է,խոսք չկա,բայց չի կարելի էս վտանգավոր ժամանակներում այդպիսի բացատրություններ տալ: Գուցե հենց դրա համար էլ արել են՝ հային ռուսի դեմ հանելու համար ? Դրա մասին չեք մտածել ?

    • Ստելլա says:

      ՛՛Հասարակ մարդ՛՛ Հրաչյա Հարությունյանի հետ կապված դեպքը ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ԷՐ, սա՝ ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: Ենթադրում եմ տարբերությունը հասկանալի է

  3. Ժաննա says:

    Օֆֆֆֆֆֆֆֆֆֆֆ

  4. ՇՄԱՎՈՆ says:

    ռուսի արյունը լռիվ թուրքի, թաթարի , խազարի արյունա —-ռուսը չի կարա Հայի ընգերը լինել………..ռուսը առաջին թշնամինա մեր համար………..

  5. հասարակ մարդ says:

    Շմավոն, քեզ նման մտածողները մեր երկիրը հաստատ կկործանեն :Հայաստանի կեսը Ռուսաստանում չի ?: Էնտեղից ուղարկած փողերով չենք ապրում? Ինչեր եք խոսում? Ինչի եք խաղում ժողովրդի ճակատագրի հետ ? Մեր թշնամիների ուզածն էլ էդ ա, որ մեզ մենակ բռնի: Ենթադրենք մի ստահակ էլ մի բան ա արել: Հիմար կլինենք, եթե մեզ ի վնաս բաներ անենք: Չգիտեմ, մեր ժողովուրդը երբեք ռուս ազգին դեմ գնացողին չի պաշպանի: Ազգին մի խառնեք ոճրագործի հետ:

  6. gohar says:

    հասարակ մարդ “Մեր մի վարորդը քաՆԻ ՄԱՐԴ ՍՊԱՆԵՑ/? ,հիմար մարդ,տարբերիր վթարը սպանդից

    • Nara says:

      Ես քեզ կարող եմ տասնյակ սպանությունների փաստեր ներկայացնել,երբ հայերը հենց Ռուսաստանում իրագործել են ռուսների նկատմամբ, շատ սահմկռեցուցիչ, շատ դաժան, բայց հիմա դրա ժամանակը չի:

  7. Anna says:

    Ժողովուրդ, մենք հիմա ապրում ենք Ուկրաինայի Օդեսսա քաղաքում, ժողովուրդն այստեղ ատում է ռուս ազգին, սպանում են կին ու երեխայի, հետո ասում, իբր ուկրաինացիներն են մեղավոր: ԻՆչ աստիճանի ստոր ու անհոգի պիտի լինի մարդը, որ սպանի 2 տարեկան երեխայի, կնոջ, մոր, վաղը Ռուսաստանի դեսպանատան առաջ մենք էլ ենք հավաքվելու, էս բնածին ստոր ազգին ասելու, որ գոնե դաստիրակաիր ժողովրդիդ այնպես, ինչպես մենք ենք ասում մեր երեխաներին փոքրուց՝ հարցել մեծին, կանանց, երեխաներին, սա մեծ, ահավոր մեծ սուգ է , գոնե փոքրիկին Աստված օգնի ապաքինվի:

  8. Astgik says:

    Սա հատուկ ադրբեջանի(թուրքիայի)պատվերով սպանություն է: Հայ Ժողովրդի դեմ 1915 թվականի Եղեռնի Ոճրագործությունը Ծածկելու առիթ, հայաստանը և Արցախը, Հայ Քրիստոնյա Ժողովրդին , ընդհանրապես Քրիսոտնյա ժողովրդներին թուլացնելու, իրար դեմ լարելու ձև: ես դպրոցում եմ սովորել, որ հայերենի լուսահոգի ուսոցչուհիս՝Գազարյանը բերեց ավելը և մեզ կանչեց ջարդելու: Չկարողացանք:
    Հետո քանդեց ավելը և նորից կանչեց ջարդելո: մեկ-մեկ ջարդեցինք ավելի ճյուղերը: և ասաց՝ ահա սա հայի մասինասել է փուրքը: միասին ոչինչ չտք կարող անել հային, առանձին -առանձին կջաէդեք(ինչ-որ արեցին 1915 եկեղեցին ավելի պես պառակտելով, ինչ-որ հիմա էլ են անում՝ հանցագործը ունի մի ձեռագիր՝ թուրքի): Իսկ մեր դպրոցի դասարանի պատին դեռ 1972 թվականին գրված էին մեծ տառերով հետևյալ խոսքերը՝ իմանալ զիմստություն և զխրատ, ճանաչել զբանս հանճարոյ: Այո սիրելիներս թուրք ամեն բան կանի, որ իր ոճիրը թաքցնի, բայց ինչ զենք վերցնի, այդ զենքով էլ կգա: ամուր և միասնական կացեք: Սիրով և հավատարիմ մնացեք, թուրքը ուզում է ամեն կերպ Հայաստանը բանանա-ռեպուբլիկ սարքի:Թուրքի թիրախը հենց Սերժ Սարգսյանն է և Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հիշեք Հիսուսի խոսքերը և զգոն եղեք՝ ԿԽՓԵՄ ՀՈՎԻՎԻՆ և ՀՈՏԸ ԿՑՐԵՄ:աղոթում եմ հայ ազգի անհասկացողների համար, որ այս առիթից չօգտվեն և երկիրը քար ու քանդ չանաեն: բարևներ Նեդերլանդների Թագավորությունից: Ստված Պահապան և Օգնական ամեն վայրկյան Հայ ժողովրդվի զավակներին, երեխանեին: միասնական միշտ բոլորն են հաղթում, երկպառակված միշտ բոլորն են կորցնում(աբնգամ նա ով երկիրի երկպառակտությանը օգնում է, կկորցնի ահավոր ձևով, քանի-որ կպել է հայ-ռուս քրիստոսի արյմբ կապված եղբարությանը և ուզում է քանդել): ԻՍԿ թուրքը ՋԱԽՋԱԽՎԵԼՈՒ Է և ՀԱՅԻ ՀՈԳԻՆ ՄԻՇՏ ՀԱՂԹԵԼՈՒ Է: 2000 ՏԱՐԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԺՈՂՎՐԴԻՆ ԿՈՏՈՐՈՒՄ ԵՆ, ՆԱև ԱՅԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԱԶԳԵՐԻՆ, ԲԱՅՑ ՈՐՔԱՆ ՇԱՏ ԵՆ ԿՈՏՈՈՐՈՒՄ, ԱՅՆՔԱՆ ԱՆՀՈՒՅՍ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ: ԱՄԵՆԱԶՈՐ ՄԻԱԿ ԱՍՏՎԱԾԸ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՏՈՍՆ Է:ՄԱՀ ԻՄԱՍՅԱԼ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Է: ՀԱՂԹԱՆԱԿԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆԸ և ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆԸԱ ԱՅԺՄ և ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ:ԱՄԵՆ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031