Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմավառություն եւ կոչ՝ ՌԴ-ին. «Ռադ եղեք Հայաստանից». (Ֆոտոշարք)

Հունվար 13,2015 21:33

Այսօր Ազատության հրապարակում մոմավառություն էր կազմակերպվել՝ Ավետիսյանների ընտանիքի հիշատակին: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքը Գյումրիում դաժան սպանդի էր ենթարկվել հունվարի 12-ին:

Մոմավառությանը ցուցապաստառներ էին պատրաստվել՝ ուղղված Ռուսաստանին՝ «Ռադ եղեք Հայաստանից», «Ձեռքներդ հեռու հայերից», «Или армянский суд или вон из Армении» գրառումներով:

Մոմավառության մասնակիցներից մեկը պահանջում էր, որ անհապաղ ռուսական զորքերը հեռանան Հայաստանից: Նրա խոսքերով՝ «Գյումրին առանց այդ էլ շատ է տուժել, շատ է կրել վնասներ՝ ռուսական զորքերից: Մինչեւ ե՞րբ: Վրաստանը հանեց, բերին լցրին Հայաստան: Ինչ է, մենք ժողովուրդ չե՞նք, չե՞նք ուզում ազատ շնչել՝ միայն մեր բանակով: Ինչի՞ պիտի ուրիշի բանակը մեր հողի վրա անընդհատ սպառնալիք լինի: Անպայման պետք է ռուսական ռազմաբազան այստեղից հանեն: Ես չեմ ասում՝ պետք է մեկուսանանք, էլի մեր հարաբերությունները պահպանենք, զորավարժություններ թող անեն, բայց ոչ թե բերեն նստացնեն: Վրաստանին էլ նրանք քանի անգամ վնաս տվեցին, մի օր էլ մեզ կպայթեցնեն»:

Մոմավառությանը մասնակցում էին քաղաքացիական ակտիվիստներ, երեւանաբնակ գյումրեցիներ:

IMG_0760 IMG_0761 IMG_0773 IMG_0774 IMG_0775 IMG_0779 IMG_0780 IMG_0781 IMG_0782 IMG_0801

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այսպես կոչված «հայ-ռուսական բարեկամություն» չկա՛ ու երբեք չի՛ եղել:

  2. Artur says:

    Հեռու մնացեք ռուսից: Մեր բոլոր դժբախտությունների հետևում նրանք են կանգնած:

  3. ՇՄԱՎՈՆ says:

    ռուսի արյունը լռիվ թուրքի, թաթարի , խազարի արյունա —-ռուսը չի կարա Հայի ընգերը լինել………..ռուսը առաջին թշնամինա մեր համար………..

  4. Nara says:

    Методичка действует(команда— фас)! Когда получите деньги? Рипсиме, как Вам удается найти именно этих людей? Фотографии для отчета? Ай,ай,ай! Зря стараетесь! МАЙДАНА НЕ БУДЕТ! И российская база как была 200 лет , так и останется еще на 200!! Пусть ваши хозяева зря не тратятся! А вот настоящих организаторов на этот раз тоооочно найдут! Может мы и не узнаем, но найдут 100%!

  5. Nara says:

    Հ. խմբագրություն, օրինակ էս կարգի «շեդևրները» որ գտնում ու տպագրում եք, ինչ եք մտածում Ռուսաստանում ապրող 2,7 մլն հայերի մասին? Չեք հասկանում, որ առնվազն վտանգում եք էդ մարդկանց, որոնց միջոցով մի կերպ ապրում են նաև հայաստանցի հայերը? Թե էդ 2,7 մլն-ը ձեզ չի հետաքրքրում? Բա որ նրանք էլ մերոնց ասեն «ռադ էղեք»: Ինչ եք անելու? Հըն? Ուրեմն կրակն ընկանք, որ թերթ ունեք? Ուրիշ թերթեր չկան? Պիտի անպայման վատություն անեք?…………… Բումերանգի նման հետ կգա մի օր:

  6. Garegin says:

    Նառա շնորհակալ եմ, որ գոնե Դուք իրավիճակին համարժեք գնահատական եք տալիս: Մեր լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների համար էականը ռուսների վրա պատվերով ցեխ շպրտելն է, որն արվում է հատուկ ջանասիրությամբ, առանձ հաշվի առնելու մեր երկրի շահն ու վարկանիշը, այս բարդ տարածաշրջանում գոյատևելու հանգամանքը և այլն: Հստակ է, որ գրանտները հրաշքներ են գործում անհայրենիք արարածների ձեռքում?

  7. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե այդ հայասպան ռուսին չհանձնեն ՀՀ իշխանություններին,թող ոչ ոք այլևս չհամարձակվի՛ խոսել այսպես կոչված «հայ-ռուս բարեկամության» մասին ու չհանդգնի՛ ասել,որ այդ բարդակ ռուսական բազան հայերին «անվտանգության երաշխիք» է:

    «Ռուսաստանում ապրող 2,7 մլն հայերը» վախուց պատանդներ են ՌԴ իշխանությունների ձեռքին ու քաղաքական արժեք չունեն Հայաստանի/հայի համար:

  8. Արթուր says:

    Ռուսներին, որ տենց ռադ եք անում բա ով ա Հայկական սահմանները պաշտպանելու թե չգիտեք որ Հայաստանի Հանրապետության սահմաները հենց ռուսներն են պահում, այսօր որ այդ ռադ անողները խախանդ նստաց են (նկատի ունեմ ոչ պատերազմական վիճակում) դա ռուսների շնորհքն է ու էլ չեմ ասում, որ եթե ինչոր գումար էլ, որ շարժվում է Հայաստանում դա հենց ռուսաստանից եկող տրանսֆերտներն են: Ես չգիտեմ թե ում գաղափարն է ռադ անելու գաղափարախոսությունը տարածելը, բայց կարամ ասեմ, որ այդ մարդիկ կամ խելք բացարձակապես չունեն կամ էլ հենց ազգի թշնամի են այսինքն իսկական ռադ անելու բան հենց իրենք են ոչ թե ռուսները:Ինչ վերաբերում է մարդասպանին ապա բոլոր ազգերի մեջ էլ նման “ուռոդներ” ծնվում են, բայց դա ոչ մեկին իրավունք չի տալիս ամբողջ ազգին նման չափանիշով գնահատելու, իսկ ինչ վերաբերում է մարդասպանին դատապարտելու մասին, ապա ես չեմ հասկանում, թե ինչ կարևոր է, թե որ կողմն է դատելու, կարևորը այն է, որ արժանի պատիժ ստանա, էականը ձևականի հետ խառնել պետք չէ, ինձ չի թվում, որ ռուսկան կողմը ավելի մեղմ է դատելու քան հայկակական կողմը, քանի որ ներկայիս պահին իրենց համար էլ, վերջ ի վերջո, բավականին խնդիրների առաջ կանգնեցրել այդ “ուռոդը” :

  9. Levon says:

    Ռադ լինելու արարած հենց Արթուրն է, որ կա։ Պատերազմական գոտում գտնվող մեր սահմանները ռուսը չի պաշտպանում այ Արթուր, այլ՝ հայը, իսկ ռուսը պարզապես ադրբեջանցուն մինչև ատամները լավ զինում է։Իսկ դու Արթուր շարունակիր ,,խախանդ,, նստած մնալ։Ի դեպ այդ չարաբաստիկ խախանդությունն էլ է ռուսը ստեղծել, անողնաշար հայերին իր որջում որպես ստրուկ պահելու համար։

  10. Levon says:

    Պատերազմական գոտում գտնվող մեր սահմանները ռուսը չի պաշտպանում այ Արթուր, այլ՝ հայը, իսկ ռուսը պարզապես ադրբեջանցուն մինչև ատամները լավ զինում է։Ի դեպ այդ չարաբաստիկ խախանդությունն էլ է ռուսը ստեղծել, անողնաշար հայերին իր որջում որպես ստրուկ պահելու համար։

  11. Vasily says:

    Если вы хотите, чтобы Россия ушла из Армении, нет вопросов. Проведите голосование, если граждане выскажутся за это, Россия уйдёт. Вы говорите, Россия поставляет оружие Азербайджану? Азербайджан для России такой же партнёр, как и Армения, но Россия, поставляя оружие, не нарушает никаких договоров. И если Россия уйдёт, то где логика, её баз не будет в Армении и она не будет гарантом мира. Вы этого хотите? Не нужно истерик! Этой ситуацией могут воспользоваться враги, вы думаете всё так просто. Цветные революции и восточные революции не принесли блага жителям тех стран, но отняли суверенитет на долгие годы. Армения самостоятельно, без России не выдержит, ну это факт, как не крутите. Я лично, не навязываюсь, думаете иначе, вперёд. Ваша жизнь.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031