Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ռուսական զորքի տեղակայմանը վերաբերող պայմանագրերը ենթակա են կասեցման

Հունվար 13,2015 21:01

Հայաստանում գյումրեցի ընտանիքի ծուխը մարած ստահակը չի հանձնվելու Հայաստանի արդարադատությանը Ռուսաստանի սահմանադրության «քաղաքացիներին չհանձնելու» կետի պատճառաբանությամբ:

Փաստորեն Ռուսաստանը, նրա 102-րդ ռազմաբազան, Հայաստանի սահմանին կանգնած նրա սահմանապահները ղեկավարվում են ոչ թե ՀՀ, այլ ռուսական օրենքներով:

Հայաստանում իշխող վարչախումբը ստորաբար համաձայնվում է այս պատճառաբանության հետ` վերջնականապես նվաստացնելով Հայոց պետականությունը:

Ռուսաստանը, իր պաշտպանության ներքո վերցնելով հանցագործին, ամբողջությամբ իր վրա է վերցնում նաև կատարվածի պատասխանատվությունը:

Դժբախտ պատահարի առիթով ևս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանի տարածքում օտար զինված անձանց առկայությունը ուղղակի սպառնալիք է շրջակա բնակչությանը:

Հայաստանի հետ հոգևոր կապվածություն չունեցող, իրենց կամքին հակառակ օտարության մեջ տարիներ մաշեցնող այդ զինվորների համար տեղացիները օտար են և ըստ ամենայնի ատելի:

Նմանները երբևէ չեն կարող պաշտպանել Հայաստանը որևէ արտաքին թշնամուց:

Հայաստանի սահմանները պետք է պաշտպանվեն բացառապես հայ զինվորի կողմից:

Ուստի Հայաստանում ռուսական զորքի տեղակայմանը վերաբերող պայմանագրերը ենթակա են կասեցման: 102-րդ ռազմակայանի, ինչպես նաև սահմանապահ ջոկատների գործառույթը և նյութական միջոցները պետք է փոխանցվեն ՀՀ զինված ուժերին:

«Հայազն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Nara says:

    Ա՛յ հենց դրա համար էլ խելացի ժողովուրդը ձեր նման անհավասարակշիռ մարդկանց երբեք չի ընտրում : Սովորեք ղեկավարել ձեր էմոցիաները: Թե կարծում եք 2,7 մլն Ռուսաստանցի հայերը հանցագործություններ չեն անում??? Մի շահարկեք մարդկանց դժբախտությունը, դուք մյուսներից ավելի շատ չեք ցավում զոհվածների համար:

    • ՇՄԱՎՈՆ says:

      ՆԱՌԱ –Էլի բերան փակելու կեխտոտ գործ էս անում …..Ես չգիտեմ քանիստ էք հատուկ առաջադրանք կատարում ,ու քանիսըտ էլ գենետիկ մակարդակի հիմարություն անում……
      -ՈՐՏԵՂ որ մի խելոք բան ասվի ՝գտնվում են քո նման «հակառակ» ասողներ…..
      -Խի էք դուք ձեզ կոտրում ,խի էք դուք ձեր շահերը ստորադասում …..
      —–ինչա վախում էս ռուսը վրեժխնդիր լինի ,ու ավելի շատ վնաս տա ?—ուրեմն րոպե առաջ պետքա վերացնել Հայաստանի կախվածությունը ռուսաստանից……….բայց մի հասարակ բան կա ՝եթե համապատասխան պատասխան տանք ռուսին նման դեպքերից հետո -նա մեզ կհարգի —ու հակառակը ,որ միշտ լինումա -վախենալով սուս ենք անում ու դրանով թույլ ենք տալիս ,որ կրկնվի ու որ Հային առհամարեն ու համարեն իրանց ստրուկը…………ՎԱԽԿՈՏԸ ՄԵՌՆՈՒՄԱ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ……

    • Ստեփան says:

      Nara, շա՞տ ես իմացել, որ հայը մի ամբողջ ընտանիք սպանի, ու դեռ ավելին, նրան Հայաստանում դատեն, այլ ոչ թե այն երկրում, որտեղ կատարել է հանցագործությունը….

    • Davit Bek says:

      Մի զարմացիր, Նարա ջան,մենք ՀԱՅ ենք: Ֆանատ հայրենասերներ,խիստ քաղաքականացված:
      _ Մեզ համար ,,առաջնորդը նա է,ով ձրի մի բան է տալիս մեզ,լինի դա,կարտոֆիլի սերմացու կամ փող,կամ էլ ճանապարհ է ասֆալտապատել:Կամ էլ ունի արտահայտվելու իրավունք և գեղեցիկ մտքեր, գաղափարներ է տարածում:
      —Մյուսի հետ էլ ,,Իսթամբուլը արյան ծով ենք,,դարձնելու:Ադանան ու Տրապիզոնն էլ հետ ենք առնելու,ՈՒրմիա ծովի կեսով,դե Ջավախքից էլ մինչև Սև ծովը մերնա. համարյա:
      ՈՒրախացիր Նարա ջան,քանզի դու մայր ես մի ,,արթնացած,,ժողովուրդի,որին հարկավոր չեն ոչ խաղաղությունը,ոչ էլ տրանզիտ երկաթուղային և ավտոճանապաւհները:
      Ասում են.գժերը,ավելի երջանիկ են:

  2. Հմայակ Մարտիրոսյան says:

    Նախ ևս մեկ անգամ կիսում եմ հարազատների խորը ցավը: Անդրադառնալով Գյումրիում ու Հայաստանի այլ կետերում տեղակայված ձրիակերներին (ՀՀ պետբյուջեից ամեն ամիս 70 մլն դրամ է հատկացվում «նրանց» կարիքների համար) ասեմ, սրանք պատուհաս են ու առաջին դեպքը չի(1999թ. 2 մարդ զոհ գնաց, սրանց «խրախճանքի» հետևանքով), որ իրենց այսպես են պահում: Գուցե սա հրահանգ է մոսկովի ցարից, թե ավելի վատ կլինի, եթե ծնկաչոք վիճակից փորձեք ուղղել մեջքներդ: Արատավորել բոլորին չեմ ցանկանում, քանի որ սա մեծ խաղ է՝ ոմանք հասարակ զինվորիկներ, զոմբիացված պուտինիզմով: Այդ խաղում մեզ հնարավորություն է ընձեռնված քայլել շիտակ ու վեհ, սակայն….սակայն, այն նվիրյալների կյանքի գնով վերականգնված Հայքը, Հայաստանը անկախ՝ Նաիրին. վերածվել է ռուսիո մարզի, որի մարզպետը նույնիսկ իրավունք չունի իր իրավասության տակ գտնվող գործը վարել: Էհհհհհհհհ, թող շատերը ասեն թե ֆանտաստիկայից խոսեցի՝ հոգ չէ, դեռ ամեն ինչ կորած չէ:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Համաձայն եմ: Եթե պայմանագրի մի (կարևոր) կետ չի կատարվում, ապա այդ պայմանագիրը կորցնում է (պիտի կորցնի) իր ուժը:

    Նորից՝ սա սովորական հանցագործություն չէ՛: Սա գենոցիդային ոճի սպանդ էր. նա խողխողեց 4-6 ամսական հայ երեխայի. դուք սա՛ հասկանու՞մ եք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031