Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խոզի բդի, բաստուրմայի ու չարազեղենի ծանր հետեւանքներից ազատվեք օրգանիզմը բեռնաթափելով

Հունվար 13,2015 20:00

Տոնական օրերին հայկական սեղաններին բնորոշ ծանր սննդից հետո էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս բեռնաթափել օրգանիզմը:

«Դավինչի» կլինիկայի բժշկի ներկայացմամբ ժամանակակից սննդի բացասական առանձնահատկություններից  մեկը դրա արհեստական ծագումն է, ինչը բնավ օգտակար չէ օրգանիզմին:

Aravot.am-ի հետ զրույցում, էնդոկրինոլոգ, դիետոլոգ Հասմիկ Աբովյանն ասաց, որ, օրինակ աղցաներին ավելացվող մայոնեզները պարունակում են թունավոր կոնսերվանտներ. «Կամ երշիկեղենի տեսականին, որ տոնական սեղաններին մշտապես դնում են. մշակված յուրաքանչյուր միսն արդեն բնական չէ, դրանք  հավելանյութեր են պարունակում: Ժամանակակից սեղաններին ինչ ասես` կա, յուղոտ, բարձր կալորիականությամբ սնունդ, այս ամենը ուղեկցվում է խմիչքներով, քաղցրով, եւ այլն, ինչը շատ բացասական ազդեցություն է թողնում»:

Aravot.am-ի հարցին, արդյոք անհրաժեշտ չէ՞ խառն ու ծանր սննդից հետո բեռնաթափել օրգանիզմը, եւ ինչ տեսակի բեռնաթափման միջոցներ են խորհուրդ տրվում, տիկին Աբովյանն ասաց. «Այո, նման պարագայում բեռնաթափման օրերը խիստ անհրաժեշտ են: Մարդը կարող է չգիտակցել, որ իր օրգանիզմը որոշ նախանշաններ է տալիս, ասենք` թուլությունը, քնկոտությունը, ապատիան, ծանրությունը, սրանք օրգանիզմի կոչերն են, որ բեռնաթափում կատարվի»:

Բժշկի հորդորով, տարբեր տեսակի բեռնաթափման միջոցներ կան. օրինակ` մարդիկ, որոնք խրոնիկ հիվանդություն չունեն, կարող են մեկ օր միայն հեղուկ ընդունել, մաքուր ջուր խմել, կամ` կեֆիր, կարելի է մեկ օր 1.5 կիլոգրամ խնձոր ուտել, բայց սա զուգակցելով օրվա ընթացքում 8-9 բաժակ ջրով, նաեւ կարելի է կեֆիր խմել:

Բժշկի ներկայացմամբ` չնայած հայկական խառը սնվելու սովորույթից,  վերջին տարիներին ավելի ու ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում առողջ սննդակարգով, եւ ավելի շատ մարդիկ են սկսել հետաքրքրվել առողջ ապրելակերպով:

Ինչ վերաբերում է արագ սննդին, մասնավորապես քաբաբ, Ղարսի խորոված ու նմանատիպ սննդից օգտվողներին, տիկին Աբովյանը խորհուրդ է տալիս հրաժարվել, բայց եթե, այնուամենայնիվ, մարդիկ, ըստ իրենց աշխատանքային գրաֆիկից ու, ասենք` ժամանակի սղությունից ելնելով ստիպված են օգտվել այդպիսի սննդից, ապա պետք է գոնե խիստ սահամանափակ օգտագործել նման սնունդը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031