Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լավ սրբապատկեր նկարելու համար պետք է Աստծուց տրված շնորհ ունենալ». քահանա

Հունվար 13,2015 19:33

Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդարանի դահլիճում այսօր տեղի ունեցավ Ագնեսա Գալստյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացվեցին ապակու, կտավի, թղթի և կտորի վրա արված մանրանկարներ ու սրբապատկերներ:

Ագնեսա Գալստյանը 17 տարեկան է: Սովորում է Երևանի զարդարվեստի պետական քոլեջի սրբանկարչության ու մանրանկարչության բաժնում:

2015-01-13-15

Լրագրողների հետ զրույցում նա դժվարացավ ասել, թե իրեն հատկապես ինչն է ոգեշնչում. «Միայն գիտեմ, որ նկարել շատ եմ սիրում և ուրախ եմ, որ մանրանկարչություն ու սրբանկարչություն եմ սովորում: Ինձ շատ հոգեհարազատ են հատկապես սրբապատկերները, որոնք երբեմն արտանկարում եմ, երբեմն էլ նկարում այնպես, ինչպես ես եմ զգում ու պատկերացնում»,- ասում է Ա. Գալստյանը:

2015-01-13-15.29

Ի դեպ, նա նշեց նաև, որ շուրջ երկու ամիս է, ինչ անդամակցում է «Արարատ» երիտասարդաց միությանը և շատ հպարտ է, որ իր առաջին անհատական ցուցահանդեսը հենց Առաջնորդարանի դահլիճում է կազմակերպվել:

«Մենք երիտասարդների համար շատ քիչ բան ենք անում, մինչդեռ երիտասարդները եկեղեցու համար շատ բան են անում և անում են հոգով, մեծ նվիրումով, անշահախնդիր»,- ասաց ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը:

2015-01-13-15.42

Նա ուրախությամբ ընդգծեց, որ այսօր շատ լավ երիտասարդություն ունենք (խոսքը միայն եկեղեցու շուրջը համախմբված երիտասարդների մասին չէ): Նրանցից մեկն էլ, ահա, Ագնեսան է, որի աշխատանքները բարձր է գնահատում քահանան. «Լավ սրբապատկեր նկարելու համար, առաջին հերթին, մարդ պիտի Աստծուց տրված շնորհ ունենա,- ասում է նա,- բացի այդ, կան նաև կանոններ, որոնց պետք է հետևել: Մինչև եկեղեցի գալը Ագնեսան հետևում էր այդ կանոններին և բավականին լուրջ աշխատանքներ արդեն ուներ, իսկ եկեղեցի գալով, հոգևոր մթնոլորտում լինելով, նորանոր շնորհներ ձեռք բերեց, նրա մտքի թռիչքն ավելի բարձրացավ: Դա դժվար չէ նկատել: Պետք է ընդամենը համեմատել նրա սկզբնական շրջանի աշխատանքները վերջին շրջանում արվածների հետ: Դրանցում հավատ կա: Ագնեսան կարողանում է իր նվիրվածությամբ շունչ ու հոգի տալ իր աշխատանքներին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031