Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

102-րդ ռազմաբազան պայմանագրի խախտմամբ է պաշտպանում Պերմյակովին

Հունվար 13,2015 19:01

Ինչպես հայտնի է, ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում 6 անձանց սպանության մեջ կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և զինվորական Վալերի Պերմյակովը: Վերջինս հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը  հայ-թուրքական պետական սահմանը հատելու փորձ կատարելու ժամանակ ՌԴ սահմանապահների կողմից բռնվել է:

Պերմյակովի Մեղքերը

Ըստ էության, Պերմյակովը կասկածվում է 3 հանցագործությունների մեջ.

  1. Զորամասը զենքով լքելը – ՌԴ իրավասության ներքո,
  2. Սպանությունները – ՀՀ իրավասության ներքո,
  3. Պետական սահման ապօրինի հատելը – ՀՀ իրավասության ներքո – անավարտ հանցագործություն:

Իրավասությունը

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ «Ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ»:

Այսինքն` 2-րդ և 3-րդ հանցանքների գործերով Պերմյակովով պետք է զբաղվեին ՀՀ իրավապահները:

Ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի իշխանությունները, հղում տալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի վրա, պնդում են, որ ՌԴ քաղաքացին, ով գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության տակ` չի կարող հանձնվել այլ պետության… Իսկ Պերմյակովը գտնվում է ՌԴ ռազմաբազայում, ուստի` չի կարող այլ պետության հանձնվել:

Սակայն ՌԴ սահմանապահները որևէ իրավունք չունեին Պերմյակովին ռազմաբազա տեղափոխելու: Վերջիններս պարտավոր էին կանչել ՀՀ ԱԱԾ սահմանապահներին և Պերմյակովին հանձնել նրանց… ինչպես արել են բոլոր այլ սահմանահատների հետ, քանի որ դա ամրագրված է նշված պայմանագրի 7-րդ հոդվածում:

Սակայն, այս դեպքում ՌԴ զինվորականները, խախտելով գործող օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերը, սահմանահատին չեն հանձնել ԱԱԾ-ին և տարել են  ՌԴ 102-րդ ռազմաբազա, որն, արդեն, համարվում է «ՌԴ իրավասությունների ներքո»:

Հարկ է նշել, որ այստեղ պայմանագրի նաև մեկ այլ` 6-րդ հոդվածի խախտում կա, որով ամրագրված է, որ ՀՀ իրավասության ներքո ՌԴ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննությունը կարող է փոխանցվել ռուսական կողմից միայն ՀՀ և ՌԴ իրավապահների փոխհամաձայնությամբ:

Պարադոքսալ իրավիճակ

Այսպիսով` ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում 6 անձանց գնդակահարման և ՀՀ պետական սահմանի հատման փորձի մեջ կասկածվող և ՀՀ տարածքում ձերբակալված անձը չի հանձնվում հայ իրավապահներին: Որպես իրավական հետևանք` նա խույս է տալիս ՀՀ-ում քրեական օրենսդրությամբ սահմանված հետապնդումից:

Այսինքն`Գյումրիյում տեղակայված 102-րդ ռազմաբազան Հայաստանի իրավապահ մարմիններից և Հայաստանում հնարավոր պատասխանատվություն կրելուց պաշտպանում է երկու հանցագործությունների մեջ կասկածվող անձին:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garry Aramyan says:

    Ստացվում է, եթե զորամասը լքեր ոչ թե մեկ զինվոր, այլ մեկ գումարտակ ու այդ գումարտակը սպանդ աներ կառավարող շրջանակներում (կարդա՝ հեղաշրջման միտումով), ապա դրանից հետո վերադասավորվեր ռազմակայանում, պիտի էլի այդ գործով զբաղվեր ռուսական կողմը իրենց սահմանադրության համապատասխան?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031