Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդի ենթարկված Գյումրիի ընտանիքից ողջ մնացած երեխայի վիճակը դեպի լավն է գնում. (Տեսանյութ)

Հունվար 13,2015 18:43

Քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ավարտվեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ գյումրեցի սպանված ընտանիքի փրկված երեխային բուժող բժիշկների խորհրդակցությունը: Արմեն Մուրադյանը հայտնեց, որ բժիշկների ջանքերով երեխայի վիճակը դեպի լավն է գնում եւ բուժանձնակազմը շարունակում է հետեւել նրա առողջությանը: Գյումրիից փոքրիկին տեղափոխելը, նախարարի կարծիքով, արդարացված էր, քանի որ Երեւանում կան ամենաանհրաժեշտ սարքավորումները, բացի այդ երեխան այս պահին շնչում է ապարատով:

Արմեն Մուրադյանի մեկնաբանությունները` տեսանյութում

Հարցին, թե երեխան դո՞ւրս է եկել շոկային վիճակից, պարոն Մուրադյանն ասաց, որ միանշանակ գնահատել չի լինի. «Մենք գտնում ենք, որ հետշոկային խնդիրները այս պահին ճիշտ գնահատել ենք, եւ երեխայի վիճակից ելնելով, կարող ենք ասել, որ միջոցառումներն արդյունավետ են եղել, տեղաշարժն ակնհայտ է»:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը Aravot.am-ի հարցին, թե որքան ժամանակ երեխան կմնա հիվանդանոցում բուժվելու, ասաց, որ չի կարող նման կանխատեսում անել, քանի որ առայժմ վաղ է այդ մասին խոսելը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031