Գյումրու սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ ասել է, որ ընտանիքի 6 անդամներին սպանել է, քանի որ վախեցել է, թե կարող են մատնել իրեն, հաղորդում է «Լայֆնյուզ»-ը:
Ասվում է, որ զորամասից փախչելուց հետո ջուր խմելու նպատակով մտել է Ավետիսյանների տուն: Երբ տան բնակիչները նկատել են նրան, նա վախեցել է, որ իրեն կմատնեն զորամասի հրամանատարությանը, ու սպանել է նրանց:
«Հարցաքննության ժամանակ Պերմյակովն ասել է, որ սպանություն չէր ծրագրել, բայց փախուստ էր ծրագրել: Նա չէր ուզում ծառայեր բանակում, իսկ մարդկանց սպանել է՝ վախենալով, որ կմատնեն իրեն», – «Լայֆ Նյուզ»-ին է հայտնել ՌԴ ՊՆ իրենց աղբյուրը:
Բացի ընտանիքի 6 անդամներին սպանելուց, նա նաև վիրավորել է 6 ամսական տղային, սակայն այդ արարքի մասին ոչ մի բացատրություն «Լայֆ Նյուզ»-ը չի հաղորդում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ