Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. «Ինչպես եւ ինչու է Պերմյակովը հայտնվել ՌԴ իրավազորության ներքո». NEWS.am

Հունվար 13,2015 18:25

Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության գործը պետք է քննվեր Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Նա նշեց, որ ըստ ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրի 4-րդ եւ 5-րդ հոդվածների՝ այս գործը միանշանակ պետք է քննվեր ՀՀ-ում, երկրորդ կարծիք չկա: Փաստաբանի փոխանցմամբ՝ այդ հոդվածներով սահմանվում է, որ ռազմաբազայի տարածքից դուրս կատարվող հանցագործությունների վերաբերյալ գործերը քննվում են ՀՀ-ում,  իսկ 5-րդ հոդվածն էլ սահմանում է բացառություն, որ եթե ռազմաբազայի ծառայողի կամ նրա ընտանիքի որեւէ անդամի նկատմամբ է հանցանք կատարվել, այս դեպքում գործը քննվում է ՌԴ-ում:

Երվանդ Վարոսյանը հարցը տեղափոխում է այլ հարթություն: ՌԴ Սահմանադրությունը արգելում է իր քաղաքացիներին այլ երկրներին հանձնել, բայց, փաստաբանը հարց է բարձրացնում՝ ինչպես եւ ինչու է Պերմյակովը հայտնվել ՌԴ իրավազորության ներքո: «Նրան բռնել են սահմանը հատելիս, սահմանապահները բռնել են մարդու, որը որոնվում էր ՀՀ-ի կողմից եւ տեղափոխել են բազա, ոչ թե տվել են մեր իրավապահներին, ինչո՞ւ: Ողջ օրը Գյումրի մտնող, դուրս եկող բոլոր մեքենաններին ստուգում են ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես է ստացվել, որ սահմանից բազա տեղափոխող Պերմյակովի մեքենան չի ստուգվել:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` NEWS.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031