Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մուհամմեդ Մարգարեն սգում է «Շարլի Էբդո»-ի զոհերին. թերթի նոր համարի շապիկը. The Guardian

Հունվար 13,2015 17:37

«Շարլի Էբդո» ֆրանսիական երգիծական շաբաթաթերթը, որի գրասենյակի վրա նախորդ շաբաթ հարձակվել էին մահմեդական ահաբեկիչներն ու 12 հոգու սպանել, հրապարակել է նոր համարի շապիկի նկարը, հայտնում է  «Գարդիանը»-ը:

Նկարում պատկերված է Մուհամմեդ մարգարեն՝ տխուր, աչքից արցունք է հոսում, իսկ ձեռքին պահել է «Je suis Charlie» (Ես Շարլին եմ) գրությունը, նկարի վերևում գրված է՝ «ամենը ներված է»:

Շապիկի նկարը հրապարակվել է ամսագրի թողարկումից մեկ օր առաջ: Չորեքշաբթի 3 միլիոն օրինակով լույս կտեսնի շաբաթաթերթի հատուկ՝ «փրկվածների հրատարակություն»-ը: Այն կթարգմանվի 16 լեզուներով և հնարավոր կլինի ձեռք բերել 25 երկրներում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031