Հունվարի 7-ին, ժամը 21.30-ին, 1979 թ. ծնված Թադևոս Բ.-ն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, անհայտ անձը Երևանի Խաղաղ Դոնի փողոցում նստել է իր «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան և Զաքարիա Սարկավագի փողոցի վերջնամասում, իր վստահությունը չարաշահելով, իրենից վերցրել է գումար և ավտոմեքենայի սրահից գողացել իր բջջային հեռախոսն ու հեռացել:
Հունվարի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները նշված հանցանքը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1973 թ. ծնված Հայկ Գ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն