Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դիվերսանտներն Ադրբեջա՞ն են տարել ոչխարները

Հունվար 13,2015 17:08

Հունվարի 13-ին Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կայացավ 79-ամյա Սերյոժա(Հրանտ) Սարգսյանի հուղարկավորությունը: Նա հունվարի 11-ին սահմանագոտուն հարակից հայկական տարածքում հովվություն անելու ժամանակ դարձել է ադրբեջանական դիվերսիայի զոհ:

Ոսկեվանի բնակիչները որոշ մանրամասներ հայտնեցին պատահածի մասին: Դեպքը տեղի է ունեցել ոչ թե Բաղանիս, այլ՝ Ոսկեվան գյուղի տարածքում, Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մոտ 150մ վերեւ: Ս. Սարգսյանն այդ օրը որպես հերթապահ հովիվ արածեցրել է իր եւ 5 համագյուղացիների ընդհանուր թվով 40 ոչխարը: Ոսկեվանցիները պատմեցին, որ Ս. Սարգսյանի սպանությունից հետո 40 ոչխարներից 5-ն անհետացել է, դրանցից 4-ը պատկանում էին Սերյոժա Սարգսյանին,մեկը՝ Ոսկեվանի այլ բնակչի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031