Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կհաստատեն հարկերից ազատված գյուղերի ցանկը

Հունվար 13,2015 17:04

Հունվարի 15-ի կառավարության նիստին կներկայացվի որոշման նախագիծ, ըստ որի, չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ մի շարք գյուղերի ցանկն է հաստատվում. այս գյուղերն ազատվում են հարկերից:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Կառավարության նախագծում նշված է. «Հաստատել մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողա­տարածք­­ներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրա­կա­նաց­վող գործունեությունը ազատվում է հարկերից»:

Հարկերից ազատված համայնքներն են` Արարատի մարզ` Երասխ, Վայոց Ձորի մարզ`Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Գեղարքունիքի մարզ` Վահան, Տավուշի մարզ` Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Իջեւանի շրջան` Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար

Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիր աղբյուր:

Ըստ կառավարության նախագծի, նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել մարտական գործողությունների հետեւան­քով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնք­ների ցանկը, որտեղ իրականացվող գործունեու­թյունը ազատվում է հարկերից:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031