Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում զոհվածների հարազատներին և մտերիմներին. «Նովոստի–Արմենիա»

Հունվար 13,2015 16:43
heraxos

«Նովոստի–Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։

«Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև… ինչպես կարող էր նման բան կատարվել…», – ասաց գործակալություն զանգահարած տղամարդը։

Նա նշեց, որ իր որդին` Վալերի Պերմյակովը, ծառայել է Անդրբայկալյան երկրամասում, չորս ամսվա ուսում է անցել ուսումնական կենտրոնում։

«Ծառայել է այնտեղ չորս ամիս, շատ լավ է ծառայել, մեծ ոգևորությամբ է գնացել բանակ։ Նա հաջողություններ ուներ մարտական և ֆիզիկական պատրաստությունից, տանկերի տեխնիկական վարումից, նրան վերջերս հերթական կոչումն են տվել»,– ասաց գործակալության զրուցակիցը։

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031