Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնասիրություններ են կատարվում «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

Հունվար 13,2015 16:10

ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացրել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված  միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որն ուղեկցվել է լաբորատոր հետազոտություններով: Վերջինիս արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ:

Միաժամանակ, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ է հոսպիտալացվել 4 հիվանդ, որոնց մոտ կասկածվել է «սուր հեպատիտ C»։ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել են ախտորոշիչ և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում` հաստատող լաբորատոր հետազոտություններ: Իրականացվել է դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները վիրահատական բժշկական միջամտություն են ստացել «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքում՝ գրեթե նույն ժամանակահատվածում: Նույն ընթացքում «Քաջարանի բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքում վիրահատված ևս մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ այժմ բուժումը շարունակում է «Կապանի բժշկական կենտրոնում»:

Հետազոտությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության կողմից տեղեկացվել է Սյունիքի մարզպետարան: Միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության կողմից նյութեր են նախապատրաստվել վարչական վարույթ հարուցելու համար:

Վերջինիս արդյունքում մարզպետարանի կողմից` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ, ստեղծվել է հանձնաժողով։ Քննարկվել են ուսումնասիրության արդյունքները և կազմակերպվել են «Քաջարանի բժշկական կենտրոնում» ներկայումս և նախկինում վիրահատական բժշկական միջամտություն ստացած հիվանդների և բուժանձնակազմի՝ հեպատիտ C-ի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ:  Վերցվել է  արյան 40 նմուշ (22-ը` բուժանձնակազմից, 18-ը` հիվանդներից): Նմուշները հետազոտվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հիվանդներից վերցված 3 նմուշում ևս հայտնաբերվել են հեպատիտ C–ի Էմ (M) և Ջի (G) հակամարմիններ: Հետազոտության արդյունքներից պարզ է դառնում, որ բոլոր հիվանդները վիրահատական միջամտությունը ստացել են նույն ժամանակահատվածում, ինչը չի բացառում հեպատիտ C-ի ներհիվանդանոցային վարակման հավանականությունը: Այս առումով նախապատրաստվող վարչական վարույթի արդյունքում հնարավոր կլինի պարզաբանել հեպատիտ C-ի ներհիվանդանոցային վարակումը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031