Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Գյումրիում կատարված ոճրագործության մասին (Տեսանյութ)

Հունվար 13,2015 16:07

Այսօր վաղ առավոտյան Գյումրի էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա բավական երկար ելույթ ունեցավ՝ խոսելով իր ոլորտում առկա տարբեր հարցերի շուրջ. հակառակորդին խստորեն պատժելուց մինչև սեփական սպաների կրթվածության, հայոց պատմությանը տիրապետելու անհրաժեշտության, բանակում տիրող էթիկայի ու էստեթիկայի մասին:

Նրա ելույթից հետո լրագրողները նախարարից փորձեցին որոշակի պարզաբանումներ ստանալ Գյումրիում երեկ կատարված ոճրագործության մասին, որի մեջ կասկածվողը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովն է:

Նախարարը իր ցավակցական խոսքերը հղելով ընտանիքի հարազատներին ու գյումրեցիներին ՝տեղեկացրեց, որ դեպքից հետո ՌԴ պաշտպանության նախարարն ու նրա տեղակալը իր հետ հեռախոսազրույց են ունեցել, իրենց ցավակցություն են հայտնել՝ նշելով, որ անչափ կարևորում են հետևողական և իրավական աշխատանքների գործունությունը:

Seyran_Ohanyan_2

Իսկ ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հետ, որն այսօր Գյումրիում է գտնվում, Սեյրան Օհանյանը պատրաստվում էր հանդիպել ու հստակեցնել բոլոր հարցերը: «Կասկածյալն արդեն ձերբակալված է, որպես անձնավորություն՝ ուզում եմ ասել, որ քրեական գործի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի, ամեն ինչ կախված է, թե կասկածյալը ինչ կասի, ինչպես կբացատրի այդ իրողությունը: Բայց այն, որ հետևողական կերպով մինչև վերջ կհասնենք և մեղավորը կամ մեղավորները կպատժվեն: Գտնում եմ, որ այսօր սա տեղին չէ քաղաքականացնել, և տեղին չէ սրա մեջ փնտրել մեր հարաբերությունների մեջ վատթարացում: ՌԴ-ի հետ մենք բավականին բարձր մակարդակի հարաբերություններ ունենք, քաղաքական երկխոսություն ունենք, մանավանդ որ բավական բարձր մակարդակի վրա է գտնվում մեր ռազմական համագործակցությունը», -ասաց նախարարը:
Լրագրողների այն հարցին, թե ռուս հրամանատարական կազմի մեղքը չի՞ տեսնում այստեղ, որ ռուս զինծառայողը զենքը ձեռքին դուրս է փախչում, Սեյրան Օհանյանն ասաց. «Եկեք այսօր առանց քննության կամ առանց նախաքննության տեսակետ չարտահայտենք: Կարծում եմ՝ յուրաքանչյուր այսպիսի դեպքերում մեղավորների շրջանակ լինում են. նրա շրջապատը, կոլեկտիվը, անմիջական, ասենք, այն ղեկավարները, որոնք աշխատել են հետը, քրեական գործընթացը կհետաքննի, կպարզի»:

Սերյան Օհանյանի՝ Գյումրու թատրոնի դահլիճում հնչեցրած ելույթը դիտեք տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031