Ռուսական «Վեստի» լրատվականի փոխանցմամբ, Գյումրու սպանության գործը կհետաքննի ՌԴ Զինված ուժերի հատուկ հանձնաժողովը՝ ՊՆ առաջին տեղակալ Արկադի Բախինի գլխավորությամբ, որն արդեն ժամանել է Հայաստան:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը կասկածվում է հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության և 6 ամսական երեխային վնասվածքներ հասցնելու մեջ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ