Aravot.am-ի տեղեկություններով, ճանաչված բռնցքամարտիկի դեմ հարուցվել է քրեական գործ եւ նրա նկատմամբ անգամ ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին:
Ի.Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 13 շենքի թիվ 43 բնակարանի բնակչուհի Դիանա Ստեփանյանի «գույքը վնասելու դիտավորությամբ», երեք անգամ ջուր է լցրել Դ.-ի բնակարան, ինչի արդյունքում ջրի ներհոսքի հետևանքով հարեւանուհուն պատճառվել է 88.814 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դատավարությունը տեղի կունենա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Արշակ Վարդանյանը:
Տարօրինակ է, որ հարցը քաղաքացիական գործի վարույթում քննվելու փոխարեն՝ հայտնվել է քրեաիրավական հարաբերությունների շրջանակ: