Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եվրոպան պետք է հաղթահարի իսլամաֆոբիան». արաբագետ

Հունվար 13,2015 15:10

Հունվարի 7-ին ֆրանսիական «Charlie Hebdo» երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչության և մզկիթի մոտակայքում գտնվող ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած չէ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզվածություն արտահայտեց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:

«Ոչ «Իսլամական պետությունը» և ոչ էլ Ալ-Քաիդան այս ամենի հետ կապված չեն, համենայդեպս, տեսանելի կապ չկա, որ կարողանանք նման բան հայտարարել: Հավատարմության երդում տալը դեռևս չի նշանակում լինել այդ կառույցի անդամ: Կարող ես գաղափարակից լինել, բայց չլինել անդամ»,- հավելեց նա:

Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ Ֆրանսիայում կատարված դեպքերի հետևում կանգնած են մի քանի իսլամիստներ, որոնք իրենց արարքին հնչեղություն տալու համար օգտագործել են «Իսլամական պետության» և Ալ-Քաիդայի անունները:

Նույն կարծիքին է նաև արաբագետ Հայկ Քոչարյանը: Նա ևս գտնում է, որ հակաիսլամական տրամադրություններ տարածելն անիմաստ է. «Այս ամենը միայն իսլամի հետ կապելը նշանակում է չտեսնել խնդրի մյուս բաղադրիչները: Պետք է զգույշ լինել և չնպաստել հակաիսլամական տրամադրությունների տարածմանը, որոնք նոր ահաբեկչություններ կծնեն: Եվրոպայում ավելի մեծ տոկոս են կազմում այդ հասարակությանն ինտեգրված մուսուլմանները, որոնք հաշտ ապրում են: Ընդհանրապես, ֆոբիան վատ բան է, իսկ երբ այն սնուցվում է, դառնում է ավելի ահավոր: Եվրոպան անցել է այդ ֆոբիաների միջով և պետք է իսլամաֆոբիան էլ հաղթահարել»,- կարծում է Հ. Քոչարյանը:

«Ես հույս ունեմ, որ Եվրոպան խելամիտ կլինի, և հակաիսլամական ու հակամուսուլմանական անհանդուրժողականությունը կնվազի»,- հավելեց Ս. Գրիգորյանը՝ ընդգծելով, որ բոլոր մուսուլմաններն ահաբեկիչ չեն, և բոլոր ահաբեկիչները մուսուլման չեն: «Չնչին տոկոս են կազմում այն մուսուլմանները, որոնք պատրաստ են իրենց գաղափարների համար գնալ նման ահաբեկչությունների»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031