Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ամփոփելով 2014 թվականին գրանցված կանչերը, նշեց, որ նախորդ տարի Երեւանում գրանցվել է 226 հազար 357 կանչ:
Բանախոսի փոխանցմամբ՝ գրանցված այս կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 43 հազար 415 հոգի: 2014 թվականին 7778 կանչով ավելի է եղել, քան 2013 թվականին: Նաեւ 2013 թվականի համեմատ՝ հիվանդանոց է տեղափոխվել 3196 կանչով ավելի անձ:
2014 թվականին, ինչպես ներկայացրեց Թագուհի Ստեփանյանը, մանկական կանչերի թիվը եղել է 23 հազար 379, որը 1543-ով ավելի է, քան 2013 թվականին: Նրանցից հիվանդանոց են տեղափոխվել 8324-ը, որոնց թիվը 1023-ով ավելի է, քան 2013 թվականին:
Տիկին Ստեփանյանն ասուլիսին տեղեկացրեց, որ կանչերի բնույթը տարիներ շարունակ մնում է նույնը՝ սիրտ-անոթային հիվանդություններ, սուր շնչառական հիվանդություններ եւ վնասվածքներ. «2014 թվականի ընթացքում սուր շնչառական հիվանդություններին առնչվող կանչերը 2231-ով ավելի քիչ են գրանցվել, քան 2013 թվականին»:
Կարդացեք նաև
Կանչերի քանակի ավելացումը տիկին Ստեփանյանը պայմանավորում է շտապօգնության նկատմամբ վստահության ավելացմամբ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ