Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձարարական քննություն է կատարվելու՝ պարզելու ինքնավնասման հավանականությունը

Հունվար 13,2015 14:00

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը:

Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել 2013-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած  դեպքերի առիթով, գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):

Արգիշտի Կիվիրյանի  պաշտպան Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը դատարանից հետաքրքրվեցին իրենց միջնորդության մասին, որը դեռ նախորդ տարեվերջին էին ներկայացրել: Պաշտպանները պահանջել էին  փորձարարական քննություն Կիվիրյանին բերման ենթարկած մեքենայում՝ պարզելու համար, թե որքանով է հնարավոր մեքենայի մեջ ինքնավնասում կատարել, ինչպես պնդել էր գործով տուժող ճանաչված ոստիկան Վրթանեսյանը: Հիշեցնենք, որ բերման ենթարկվելիս դեմքի տարբեր հատվածներում վնասվածքներ էր ստացել ու պնդում էր, որ այդ վնասվածքները ոստիկաններն են հասցրել: Իսկ ոստիկաններն էլ պնդում էին, որ Կիվիրյանը մեքենայի մեջ ինքնավնասմամբ է զբաղվել:

Դատարանն այսօր որոշեց բավարարել պաշտպանների միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031