Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարվա առաջին տասնօրյակում շտապօգնությունում չեն գրանցվել թունավորման դեպքեր

Հունվար 13,2015 13:52

Այս տարվա հունվարի մեկից մինչեւ հունվարի 11-ը շտապօգնությունում գրանցված կանչերի ընդհանուր քանակը եղել է 8275,  որը 100 կանչով պակաս է, քան 2014 թվականի այս նույն ժամանակահատվածում: Այս տվյալները այսօր լրագրողների հետ հանդիպմանը  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Գրանցված կանչերի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել միայն 750-ը, նշում է բանախոսը: Մանկական կանչերի արդյունքում գրանցվել է 1446 հիվանդ, որոնցից հիվանդանոց է տեղափոխվել 203-ը:

Թագուհի Ստեփանյանը նշեց, որ նոր տարվա առաջին տասնօրյակում կանչերը գրանցվել են սիրտ անոթային հիվանդությունների, սուր շնչառական հիվանդությունների եւ վնասվածքների համար:

Aravot.am-ի դիտարկմանը, թե  հանրապետության գլխավոր թունաբանը պնդում է, որ այս տարի շատ են եղել ալկոհոլից թունավորման դեպքերը,  բանախոսը պատասխանեց. «Այն, ինչ վերաբերում է թունավորումներին՝ ալկոհոլային թունավորումներին, նման կանչեր գրեթե չենք ստացել: Միգուցե, ով թունավորվել է, իր միջոցներով է գնացել հիվանդանոց: Այս տարի մեզ մոտ չեն գրանցվել սննդային եւ ալկոհոլային թունավորման դեպքեր»:

Ամենաշատ կանչերի թիվը գրանցվել է հունվարի 5-ին՝ 831 զանգ, որը դժվարացրել է շտապօգնության աշխատանքը. «Եղել է այնպիսի իրավիճակ, որ մենք րոպեն մեկ կանչ ենք ստացել»:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ այս տարի կանչերի թիվը պակասել էր, բայց ավելացել էր հիվանդների տեղափոխման թիվը հիվանդանոց.«Սա շտապօգնության աշխատանքի համար գնահատվում է որպես դրական ցուցանիշ»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031