Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսական լրատվամիջոցներին արգելե՞լ էին անդրադառնալ Գյումրու սպանությանը

Հունվար 13,2015 13:30

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով, ռուսական լրատվամիջոցները ներքին արգելակներ են ունեցել Գյումրիում երեկ տեղի ունեցած մարդասպանության դեպքին անդրադառնալու հարցում:

«Գյումրու իրադարձության վերաբերյալ սկզբում ռուսական գործակալությունները հայտնեցին, բովանդակային նյութեր երկար ժամանակ չէին հայտնվում, սպասում էին պետական արձագանքին, հենց որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն հայտարարություն տարածեցին, դրանից հետո սկսեցին անդրադառնալ: Ակնհայտ երեւում էր՝ սպասում էին սիգնալի, ինքնուրույն պատասխանատվություն չէին վերցնում իրենց վրա լուրը գրելու»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց փորձագետը:

Հետո անդրադառնալով կիբերանվտանգության ոլորտին, ասաց, որ այս տարեսկզբին արձանագրված կիբերհարձակումները նախորդ տարվա համեմատ  ավելի շատ չեն եղել, նույնիսկ ավելի քիչ են. «2014-ը այդ ոլորտում որակական փոփոխություններ բերեց, ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմում պրոֆեսիոնալիզմի աճ է նկատվում, ավելի պրոֆեսիոնալ հարձակումներ էին կատարվում: Մի քանի յուրահատուկ հարձակում եղավ, այդ տիպի հարձակումներ մինչ այդ չէին եղել: Հայկական կողմից էլ փոփոխություն կարելի էր նկատել, եթե մինչեւ 2013-ը հարձակումները ալիքի բնույթ ունեին, ապա անցած տարի ձեւավորվեցին խմբեր, որոնք տարվա ընթացքում անընդհատ հարձակումներ կատարեցին թուրքական ու ադրբեջանական կայքերի վրա: Ինչ կլինի այս տարի, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ վերջին օրերին բավականին խաղաղ է, ինչը պայմանավորված է հունվարի վերջին սպասվող հարձակումներով: Ադրբեջանցիները հարձակման պլանային օր ունեն՝ հունվարի քսանը: Իրենք այդ օրը նշում են սեւ հունվարը: Բաքվում հայերի ջարդերը հունվարի 13-19- ը տեւեցին: Հաջորդ հարձակումը կլինի ապրիլի վերջին՝ ցեղասպանության հարյուր ամյակին ընդառաջ»:

Փորձագետի խոսքով,  Ցեղասպանության ժխտման հարցում վերջին տարիներին ավելի ակտիվ են ադրբեջանցիները եւ քանակ ապահովելու համար հիմնականում  կոտրում են, այսպես ասած՝ անտեր մնացած կայքեր. «Որոնց տերը նույնիսկ եկար ժամանակ չի էլ հետեւում կայքին: Անցած տարի կոտրվել են կայքեր, որոնք ուժեղ վերահսկողության տակ են եղել: Արցախը այդ առումով ամենախոցելի տեղում է դեռ  մնում, պետական կայքերը, բացի ԱԳՆ-ի ու նախագահի կայքերից, անընդհատ կոտրվում են, լուրջ մոտեցում դեռ չի նկատվում»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, պաշտպանված չէ նաեւ բանկային ոլորտը: Ըստ նրա,  երեք օր առաջ  բանկի կայք են հակերները կրկին կոտրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031