Գյումրիում վեց հոգու սպանած ռուս զինվորականը ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին քիչ առաջ իր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա նաև ասաց, որ, ըստ իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունների, Վալերի Պավելի Պերմյակովը գործել է միայնակ:
Ոստիկանության պաշտոնյայի մանրամասնելով , հանցագործությունը կատարողը ձերբակալված է, ներկայումս գտնվում է զորամասում: Ըստ վերջինիս տված ցուցմունքի, ինքը զենքով, ինքնաձիգով լքել է մարտական դիրքը՝ պատճառաբանելով, որ իբր ուզում է Գյումրիում ման գալ, պատահաբար թակել է Ավետիսյանների տանը դուռը, առանց իմանալու այդտեղ մարդ կա, թե ոչ:
Վերջինս նաև նախնական հայտարարություն է արել այն մասին, որ ինքը սահման անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին մի քանի տեղ թաքնվել է, և արգելափակված գոտի չի մտել:
Վերջինս եղել է քաղաքացիական հագուստով, և հենց այդ հագուստով էլ բերման է ենթարկվել, հիմա դրանք առգրավվել են, կատարվում են բազմաբնույթ փորձաքննություններ:
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ դիտավորյալ սպանություն կատարելու փաստի առթիվ, ռուսական կողմն էլ հարուցել է քրեական գործ դասալքության և նորից սպանության փաստերի առթիվ, այս պահին դատավարական ընթացակարգերն են որոշվում երկու երկրներին գլխավոր դատախազների միջև: Լրագրողների այն դիտարկմանն ու մտահոգությանը, թե հնարավո՞ր է միայն ռուսական կողմը քննի գործը ու այսպիսով փորձեն կոծկել կամ մեղմել պատիժը, փոխոստիկանապետն ասաց, որ դատելով ռուս պաշտոնյաների տրամադրվածությունից, գործը ուզում են փոխանցել հայկական կողմին: «Մի գրամ մի կասկածեք, որ արժանի պատիժը կրելու է, ուղղակի կա օրենսդրության համապատասխանում, դատավարական ընթացակարգեր և այլն», -վստահեցրեց փոխոստիկանապետը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ այսօր Գյումրի է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Բախինը և ՌԴ զինվորական դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նաև ծառայողական քննություններ են անցկացնելու:
Փոխոստիկանապետը տեղեկացրեց նաև, որ հանցագործության մեջ կասկածվող զինվորականի կրթական մակարդակը շատ ցածր է: «Նրա հետ եթե երկու րոպե խոսեք, կզգաք ինչ խղճուկ ոչնչություն է» ,-ասաց փոխոստիկանապետը: Կասկածյալին տրամադրվել է փաստաբան:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, վերջինս գիշերվա կեսին ծեծելով այս դուռը, իբրև թե ջուր է ուզել տանտիրոջից, ու քանի որ նրանք մերժել են, կատարել է այս ոճիրը:
Փոխոստիկանապետի ամբողջական ասուլիսի տեսանյութը
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
“գիշերվա կեսին ծեծելով այս դուռը, իբրև թե ջուր է ուզել տանտիրոջից, ու քանի որ նրանք մերժել են, կատարել է այս ոճիրը”- ի տարբերություն իր ազգի, այդպիսի հայ չկա, որ իրենից ջուր խնդրեն ու մերժվեն։ Նույնիսկ համոզված եմ, որ հայը նաև մատնիչ չէ՝ իրենց նման։
Պետք է դատել Հայաստանում ամենախստագույն կարգով։ Ափսոս չկա գնդակահարություն, որը կասեի նույնպես քիչ է։ Դա էլ քրիստոնյա է։
Էս լակոտին տարել-սովորեցրել են,թե ինչ ասի: