Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս զինվորականին. «Պետք է բռնեին վիզը կտրեին, մի տեղ պատի տակ սատկացնեին»

Հունվար 13,2015 12:45

Այսօր «Հենարան» ակումբում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն Հ/Կ անդամ ազատամարտիկների հրավիրած ասուլիսում լրագրողները նրանց խնդրեցին գնահատական տալ Գյումրիի սահմռկեցուցիչ դեպքին, երբ ենթադրյալ հանցագործ ռուս զինվորականը սպանել էր ընտանիքի 6 անդամների, այդ թվում սվին դանակով կտրատել երեխայի: Ազատամարտիկներն ասացին, որ դա հանցագործություն է. «Ցանկացած տեղ էլ հանցագործ աշխարհը կա, կուզի բանակում լինի, կուզի՝ քաղաքացիական կյանքում, կապ չունի»:

Հարցին,սա չի՞ խոսում բարձիթողի վիճակի մասին, որ ռուս զինվորականը զենքով շրջում է քաղաքում՝ ազատամարտիկները պատասխանեցին. «Զինվորական է եղել, նրանով համապատասխան մարմինները կզբաղվեն»:

ՀԿ փոխնախագահ Արագած Մկրտչյանի խոսքերով՝ «Դրա արյունը հլը պիտի մի հատ ստուգեն, տեսնեն դա ռո՞ւս է, կարող է կեղծ ռուս է»:

Ազատամարտիկ Արամայիս Քոսակյանի խոսքերով էլ՝ «Նա քրեական հանցագործ է, պետք է բռնեին վիզը կտրեին, մի տեղ պատի տակ սատկացնեին: Էս էլ սպիտակ թուրք է, շատ էլ որ ռուս է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031