ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝
ժամը 12:00-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման
աշխատանքների արդյունքում Վարդենյաց լեռնանցքը նորմալ երթևեկելի է
տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Վարդենյաց
լեռնանցքում` Մարտունու կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Գիշերվա տևական բքից հետո Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Կարդացեք նաև
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն