Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է վարույթ

Հունվար 13,2015 12:09

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. դեկտեմբերի 5-ին` ժամը 01:50-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները` ոստիկանության փոխգնդապետ Սուրիկ Խ.-ն և օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Դավիթ Ա.-ն, ծառայողական ավտոմեքենայով իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ Վանաձոր քաղաքի փողոցներից մեկի բանուկ մասում նկատելով հավաքված անձանց, մոտեցել են նրանց, որի ժամանակ ՀՀ ՊՆ զինծառայող, կապիտան Սարգիս Ս.-ն և նրա որդին, վիճաբանել են ոստիկանության աշխատակիցների հետ և նրանց առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել, այն է` ծեծի են ենթարկել և պատճառել մարմնական վնասվածքներ:

Դրանից հետո Սարգիս Ս.-ն առանց հափշտակելու նպատակի փախցրել է հիշյալ ծառայողական ավտոմեքենան և նույն օրն այն թողնելով Վանաձոր քաղաքի փողոցներից մեկում գտնվող շենքի մոտ, հեռացել է:

Դրանից հետո Սարգիս Ս.-ն գնացել է զորամաս, իսկ որոշ ժամանակ անց ստացել է հեռախոսազանգ և զորամասից դուրս հրավիրվել անծանոթ անձի կողմից: Դրանից հետո ոստիկանության մի խումբ ծառայողներ զորամասի մոտ քաշքշել և ծեծի են ենթարկել իրեն, այնուհետև հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենան և տարել ոստիկանության բաժին, որտեղ շարունակել են հայհոյել և ծեծել իրեն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031