Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներ. «Մարդիկ կան՝ կազինոներ են սիրում, մենք էլ մեր բանակն ենք սիրում»

Հունվար 13,2015 12:02

Այսօր «Հենարան» ակումբում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» Հ/Կ անդամ ազատամարտիկները ասուլիս էին հրավիրել՝ Ադրբեջանի կողմից վերջին 11 օրերին իրականացված թվով 5 դիվերսիոն գործողությունների մասին իրենց գնահատականները ներկայացնելու:

ՀԿ նախագահ Յուրա Միքայելյանի գնահատմամբ՝ դա Թուրքիայի ձեռագիրն է. «Վախեցած են Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված: Ալիեւին երեւի ասել են՝ ակտիվացի, ակտիվացել է: Ամեն մի իրենց դիվերսիաների դեմ մեր հզոր բանակը կանգնած է»:

Տոնական օրերին ազատամարտիկները գնացել են Տավուշի մարզ, Նոր տարին նշել Չինարիի դիրքերում, հերթապահություն արել. «Խաղաղ էր, ոչ մի կրակոց չեղավ, մի քանի օր հետո լսեցինք, որ էլի եղել է կրակոց: Ադրբեջանցիները վարձու բանակ ունեն՝ դրսից եկած: Դրանք էլ փող են առել, պիտի մի բան ցույց տան, էլի»,- ասաց Հ/Կ փոխնախագահ Արագած Մկրտչյանը:

Հարցին՝ երկա՞ր կտեւի այս լարվածությունը եւ պատերազմի վտանգ կա՞՝ ազատամարտիկները պատասխանեց, որ «Մենք միկրոֆոնի մոտ խոսացող չենք, մենք գործող ենք: Մենք գործ ենք անում: Բոլոր ազատամարտիկներն էլ պատրաստ են գնալու կռվի դաշտ»:

Արագած Մկրտչյանի խոսքերով՝ ադրբեջանցիների մոտ ավանդույթ է, միշտ հունվարի 2-ին խախտում են սահմանը, միշտ այդ օրը հատկապես կրակոցներ են լինում. «Չգիտեմ ինչ օր է դա, բայց 9-ից սկսած ես տեսել եմ, որ այդ օրը հատկապես կրակոցները շատանում են, երեւի ուզում են տոնը խանգարեն»: Նա մեր մարտիկներին կոչ արեց այդ օրերին միշտ զգոն լինել:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների ռազմակոչ հայտարարություններին, ազատամարտիկները վստահեցրին, որ մենք համարժեք պատասխան ենք տալու. «Իրենք քանակով շատ են, բայց մենք էլ խելք ունենք, գեներալներ ունենք, ադմիրալներ ունենք, սիրում ենք մեր երկիրը, մեր հողը: Մարդիկ կան՝ կազինոներ են սիրում, մենք էլ մեր բանակն ենք սիրում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031