Հունվարի 12-ին, ժամը 16-ի սահմաններում ադրբեջանական զինուժը գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հայտնեց, որ դրանից հետո հայ սահմանապահները փակել են հիմնական ճանապարհը: Երթեւեկը կատարվում է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհով, որն ավելի անվտանգ է:
Վազաշենի գյուղապետն ասաց, որ նախկինում էլ, անվտանգության նկատառումներով, փակվել է հիմնական ճանապարհը, սակայն շատ վարորդներ գերադասում էին օգտվել այդ ճանապարհից, քանի որ շրջանցիկ ճանապարհը կիսակառույց է, ոչ ասֆալտապատ:
Մենք նախկինում գրել ենք շրջանցիկ, ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի գործարկման ժամկետների խախտման անթույլատրելիության մասին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Հարգարժան Ոսկան, Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհը թե տեսականորեն, թե պրակտիկորեն չի կարող անվտանգ լինել, որքանով որ փորձում է պնդել գյուղապետը: Խնդիրը պարզից էլ պարզ է՝ նորակառույց ճանապարհի առավել շատ հատվածներ են տեսանելի ու խոցելի հակառակորդի մարտական հենակետից, քան ներկայիս գործողինը, իսկ եթե հաշվի առնենք նաև ճանապարհի կտրուկ թեկությունն ու շրջադարձերի քանակը, ապա անվտանգ երթևեկի վերաբերյալ հարցն ի սպառ վերանում է: Հավանաբար Վազաշենի գյուղապետը կամ հեռու է խնդիրը լիարժեք հասկանալուց, կամ անձնական շահագրգռվածություն ունի այդկերպ հայտարարություններ հնչեցնելու համար:
Հարգարժան Ոսկան, առաջարկում եմ գյուղապետի հետ միասին անցնել այդ 3.2 կմ հատվածն ու անձնական դիտարկմամբ պարզել երթևեկի անվտանգության հարցը, իսկ Ձեզանից շնորհակալ ենք տավուշեցիների, ի նկատի ունեմ Բերդի տարածաշրջանը, համար այս կարևոր հարցը ուշադրության կենտրոնում պահելու և պարբերաբար անդրադառնալու համար: