Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Քաղաքական լուծումների ժամանակը նույնիսկ անցել է, այսինքն՝ նման քայլերի պետք էր գնալ ավելի վաղ». «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2015 11:49

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ 2015թ. Հայաստանին տնտեսական ծանր տարի է սպասվում։ Իսկ այդ իրավիճակից դուրս գալ, ըստ նրա, հնարավոր է քաղաքական քայլերի միջոցով։

– Սերժ Սարգսյանն ամանորյա իր ուղերձում խոսել էր 2014թ. «բարդ աշխարհաքաղաքական պայմանների», «փոթորկալից իրադարձությունների» մասին՝ հավաստիացնելով, որ այս տարի «Մենք զարգացնելու ենք մեր տնտեսությունը նոր պայմաններում՝ օգտվելով այն հնարավորություններից, որոնք բացվելու են տեսանելի ապագայում»։ Որքանո՞վ եք ռեալ համարում դա։

– Ես չգիտեմ՝ ո՞րն է ստեղծված նոր իրավիճակը, որից պետք է դրականը քաղել։ Իշխանությունները չեն կարող որեւէ հնարավորություն օգտագործել։ Կրկնեմ՝ գործող համակարգը չունի նման ընդունակություն, իր առաջ տնտեսությունը զարգացնելու խնդիր չի դրել, բացի այդ՝ սպառել է բոլոր ռեսուրսները։ Եթե իշխանությունները որեւէ կերպ հուշեն, թե ինչ ռեսուրսներով են պատրաստվում տնտեսությունը զարգացնել, պատրաստ ենք նստել, քննարկել։ Բայց ես այդ ոեսուրսը չեմ տեսնում՝ կլինի նյութական, մարդկային, ֆինանսական։ Ընդհակառակը, մենք հիմա լուրջ պրոբլեմի առաջ ենք կանգնած։ Ի՞նչ պետք է անել արտարժույթի կտրուկ տատանումները, դրամի արժեզրկումը կանխելու համար, որովհետեւ գիտեք՝ դրամի արժեզրկումր բերելու է գնաճի նոր ալիքի, եւ ամենակարեւոր մարտահրավերը՝ էլեկտրաէներգիայի եւ գազի գների բարձրացման վտանգն է, որը եւս կապված է դոլար–դրամ փոխարժեքի հետ։

– Ձեր կարծիքով, ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը։

– Տնտեսական  լուծումներ չկան։ Լուծումները միայն ու միայն քաղաքական են։ Սա լոկ իմ կարծիքը չէ, այլ վերցրեք միջազգային մակարդակի վերլուծաբանների գնահատականները եւ կտեսնեք՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալ հնարավոր է միայն ու միայն քաղաքական քայլերով։ Ուզենք թե չուզենք՝ սա է իրավիճակը։ Քանի դեռ այս համակարգը, կառավարման այս համակարգը չի փոխվել, տնտեսական լուծումների մասին խոսելն ավելորդ է։

– Ընդդիմությունը  2015թ. գնալո՞ւ է իշխանափոխության։

– Ես կարծում եմ՝ ընդդիմությունը պարտավոր է դա անել։ Այլ ճանապարհ չկա։ Ավելին, քաղաքական լուծումների ժամանակը նույնիսկ անցել է, այսինքն՝ նման քայլերի պետք էր գնալ ավելի վաղ։ Այնպես որ, ՀՀ ապագայով մտահոգ մարդիկ պետք է կարողանան ռեալ գնահատել իրավիճակն ու այս տարի գնան իշխանափոխության։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031