Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափելի հանցանքի հարցերը. 1in.am

Հունվար 13,2015 11:39

Ամենաերկար արձակուրդային տարեմուտը Հայաստանի համար ավարտվեց սարսափելի ողբերգությամբ: Երեկ լուսադեմին Գյումրիում առայժմ չբացահայտված ու խորհրդավոր պայմաններում գնդակահարվել է մի ողջ ընտանիք՝ 6 անձ, չափահասներ և երկու մանկահասակներ, իսկ մի քանի ամսական մի երեխա էլ ներկայումս գտնվում է ծանր վիճակում: Հանցագործության վայրում գտնվել են Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող, դեկտեմբերին ծառայության համար Հայաստան տեղափոխված Վալերի Պերմյակովի անունը կրող պարագաներ, նաև հանցագործության զենքը:

Պերմյակովին որոնում էին երեկ ողջ օրը, ուշ գիշերվա դրությամբ նա դեռ հայտնաբերված չէր: Սարսափելի այս հանցագործությունը ցնցել է հայաստանյան հասարակությանը: Միաժամանակ փորձ է արվում խոսել ինչ-որ վարկածների, մոտիվների մասին: Առկա են բազում հարցեր` կապված և զորամասը զենքով լքելու հետ, և այդ մասին զորամասում տեղեկանալու ժամանակի, իրավապահներին տեղեկացնելու հետ, կապված Պերմյակովի հոգեկան վիճակի կամ սթափության աստիճանի հետ, գնդակահարված ընտանիքի հետ երբևէ որևէ առնչություն ունենալու հետ:

Հարցեր կան` կապված բուն հանցագործության իրականացման հետ, թե ինչպես կարող էր մեկ անձը գնդակահարել 6 հոգու, ինչպես կարող էին հարևանները չլսել ձայները կամ լսելու դեպքում չարձագանքել արագորեն և տեղեկանալ կատարվածի մասին միայն մի քանի ժամ հետո: Հարցեր այն մասին, թե ինչպես և որտեղ կարող է թաքնվել ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստան եկած, Հայաստանը լավ չիմացող, հայերեն չիմացող ռուս պատանին: Սա էլ հիմք է տալիս շատերին ենթադրել, որ միգուցե իրականում հանցագործություն կատարողը մեկը չի եղել, կամ այդ մեկը որպես քողարկում է իրական հանցագործների ձեռքին:

Այս հարցերը և պատասխանների բացակայությունը մարդկանց հասցնում են նաև առավել հեռուն տանող կամ հեռվից եկող, այսպես ասած, քաղաքական վարկածների հնչեցման, որ այս հանցագործությունը կարող էր լինել առավել քաղաքական մոտիվներով և հեռահար նպատակներով պայմանավորված, և այլն, և այլն: Շատ տրամաբանական է, որ ինֆորմացիայի բացակայությունն ու դեպքի չբացահայտվածությունը պետք է հանգեցնեին նաև նման տեսակետների:

Մուսա Միքայելյան

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031