Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ֆոնին Սեյրան Օհանյանի՝ նախահարձակ լինելու ազատություն տրամադրելու վերաբերյալ հրամանը նոր իմաստ է ստանում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2015 11:25

Այն մասին, թե ինչու ռազմական գործողությունները վերսկսվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից անմիջապես հետո։ Խնդիրն այն չէ՝ ԵՏՄ կամ ՀԱՊԿ անդամ երկրներն այս իրավիճակում կօգնե՞ն Հայաստանին, թե ոչ։ Այս հարցի պատասխանը միանշանակ է՝ չեն օգնի, այդ մասին պետք է մոռանալ։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը դեռ բավականաչափ ինքնուրույնություն ունի, որպեսզի հայ-ադրբեջանական շփման գոտում առանց «կենտրոնի» թույլտվության ռազմական գործողություններ իրականացնի Ադրբեջանի դեմ։ Այս հարցում կարծես թե պրոբլեմ կա՝ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններն ակնհայտորեն ջերմանում են, եւ Մոսկվայից ավելի ու ավելի կոշտ կարծիքներ են հնչում այն մասին, որ հայկական կողմը պիտի վերադարձնի Ղարաբաղի շրջակա «գրավյալ տարածքները»։

Եվ այս ֆոնին Սեյրան Օհանյանի՝ նախահարձակ լինելու ազատություն տրամադրելու վերաբերյալ հրամանը նոր իմաստ է ստանում։ Բանն այն է, որ մինչեւ այդ հրամանն էլ հայկական ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ գործողություններ էին իրականացնում, բայց հիմա արդեն հայկական կողմը հարկ եղած դեպքում կարող է «արդարանալ»՝ գլխավոր շտաբը նման հրաման չի տվել, ներքին օղակների հրամանատարներն ինքնուրույն են այդպիսի որոշում ընդունել։ Այսինքն` հայկական բանակն այնուամենայնիվ «հաշվետու է» ինչ-որ կառույցների առաջ, բայց մերոնք ձեւը գտել են։

Իսկ Ադրբեջանը հենց դա էր փորձում ստուգել՝ «տեսնես ԵՏՄ-ին անդամակցելուց հետո հայկական կողմը նույն ինտենսիվությամբ կպաշտպանվի ու հարկ եղած դեպքում կանցնի հակահարձակմա՞ն, թե՞ կսպասի Մոսկվայի թույլտվությանը»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ աջակցությանը, ապա իրականում լավ է, որ այդ կառույցը չի միջամտում։ Նախ՝ հայտնի չէ, թե այդ միջամտությունն իրականում ում օգտին կլիներ, երկրորդ՝ չմիջամտելը մեզ իրավունք է տալիս գործել ինքնուրույն ու անցնել հակահարձակման (եթե ոչ Հայաստանի հյուսիս–արեւելքի, ապա գոնե Ղարաբաղի ուղղությամբ): Այնպես որ՝ մեր պահանջը ՀԱՊԿ-ից պիտի լինի միայն մեկը. ոչ մի դեպքում չմիջամտել եւ թույլ տալ, որ մենք մեր հարաբերությունները կարգավորենք։ Եթե չմիջամտեն՝ հաստատ ամեն ինչ լավ կստացվի։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031