Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռեկորդային ձմեռ է. «Հայկական ժամանակ»

Հունվար 13,2015 11:10

Հունվար-փետրվար ամիսների համար մասնագետները կանխատեսում են միջին կլիմայական արժեքներից ավելի տաք եղանակ։ Իսկ դեկտեմբեր եւ հունվար ամիսները ռեկորդային են եղել։ Այս մասին նշեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Դեկտեմբերը մեր հանրապետությունում կլիմայական առումով ռեկորդային ամիս էր։ Հիշեցնենք, որ մինչեւ դեկտեմբերի 18–19-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չէր գրանցվել, եւ սա վերջին հարյուրամյակի ընթացքում առաջին դեպքն էր։ Գագիկ Սուրենյանի մեզ փոխանցած տեղեկության համաձայն, դեկտեմբերին հատկապես շատ բարձր ջերմաստիճաններ են գրանցվել ամսվա վերջին օրերին, դեկտեմբերի 30-ին եւ 31-ին Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում՝ մինչեւ +12….+13, Կապանում մինչեւ +22 աստիճան։ Իսկ ահա հունվարի 5-7– ին գրանցված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրերին երբեւիցե դիտված բացարձակ առավելագույն արժեքները Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ հասնելով մինչեւ +15 աստիճանի։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031