«Բարսելոնի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անսպասելի հայտարարություն է արել:
Իսպանական Marca-ի փոխանցմամբ, նա ցանկություն է հայտնել Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալ մեկ թիմում: «Մտածում եմ, որ միասին խաղալը դժվար կլինի, բայց կցանկանայի նրա հետ խաղալ նույն թիմում», – ասել է 2014 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդը:
Նկատի առնելով տարվա ֆուտբոլիստի տիտղոսի համար արգենտինացու եւ պորտուգալացու անհաշտ պայքարը եւ «Բարսելոնի» ու «Ռեալի» միջեւ փոխադարձ ատելության հասնող հակամարտությունը, Մեսսիի այս հայտարարությունը, իսկապես, անհավատալի է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ AFP-ի