Ամանորի նախատոնական ու տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 11-ը, ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն աշխատել է ուժեղացված ռեժիմով: Այդ ընթացքում կենտրոնում գրանցվել է 464 արտակարգ դեպք, որոնց հետևանքով մահացել է 6, տուժել` 58 քաղաքացի: Անցած տարվա համեմատ` արտակարգ դեպքերի թիվն աճել է 90-ով: 2014 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ տարածքում արձանագրված արտակարգ դեպքերից զոհվել է 22, տուժել` 97 մարդ:
2014 թ. համեմատ նվազել է հրդեհների, ճանապարհատրանսպորտային պատահարների ու թունավորումների քանակը, ավելացել են արգելափակված ավտոմեքենաների, մերկասառույցի հետ կապված ու կենցաղային ահազանգերը: Այս տարի գրանցվել են նաև մարդկանց վրա վայրի կենդանիների հարձակման դեպքեր:
ՀՀ ԱԻՆ