Երեկ Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա երեկոյում հրապարակվեց 2014 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը, որում տեղ են գտել:
Դարպասապահ: Մանուել Նոյեր (Բավարիա):
Պաշտպաններ: Սերխիո Ռամոս (Ռեալ, Իսպանիա), Ֆիլիպ Լամ (Բավարիա), Դավիդ Լուիս, Տյագո Սիլվա ( երկուսն էլ՝ ՊՍԺ):
Կիսապաշտպաններ: Անխել Դի Մարիա (ՄՅՈՒ), Անդրես Ինյեստա (Բարսելոն), Տոնի Կրոոս (Ռեալ):
Հարձակվողներ: Լիոնել Մեսսի (Բարսելոն), Կրիշտիանու Ռոնալդու (Ռեալ), Արյեն Ռոբեն (Բավարիա):
2014 թվականի լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել «Վոլֆսբուրգի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Նադին Կյոսլերը:
2014 թվականին կանանց ֆուտբոլում լավագույն մարզիչը «Վոլֆսբուրգի» մարզիչ Ռալֆ Կելլերմանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ