Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արտաշես Գեղամյան. «Հակառակ պարագայում, համոզված եղեք, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն ներքաշված կլինեին պատերազմական գործողությունների մեջ». «Հայկական ժամանակ»

Հունվար 13,2015 10:41

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է դառնում առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, այն դեպքում, երբ Եվրամիությունը նման երաշխիքներ Հայաստանին չէր տալիս։

Այնինչ, ԵՏՄ-ին միանալու գործընթացը սկսվելուց ի վեր, սահմանային լարվածությունն աճել է. ամռանը մենք կանգնած էինք պատերազմի վերսկսման վտանգի առաջ, նոր տարին սկսել ենք զոհերով ու գրեթե օր ու մեջ ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է կատարում։ «ՀԺ»-ի հարցերին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը, ով ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու համոզված ջատագովներից է։

– Պարոն Գեղամյան, ասվում էր, թե ԵՏՄ-ին ՛անդամակցում ենք առաջին հերթին անվտանգության նկատառումներից ելնելով, այնինչ, սույն պրոցեսի մեջ ներգրավվելուն պես, սահմանային լարվածությունը սկսեց աճել, ու մենք պարբերաբար զոհեր ենք ունենում, հիմա ի՞նչ կասեք։

– Հիմա կասեմ այն, որ միանգամայն ճիշտ էր մեր երկրի ղեկավարի որոշումը միանալ ԵՏՄ-ին, հակառակ պարագայում, համոզված եղեք, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Ադրբեջանի եւ նրա հովանավորողների կողմից ներքաշված կլինեին պատերազմական գործողությունների մեջ։ Այնպես որ, դա է, որ զսպում է ադրբեջանական կողմին 2–3 տարիների ընթացքում 4 միլիարդից ավելի զենք եւ զինամթերք գնելու պայմանում, այնուամենայնիվ, ձեռնպահ մնալ լայնածավալ պատերազմական գործողություններ սկսելուց Հայաստանի հետ։

– ԵՏՄ պայմանագրի քննարկման ժամանակ իշխանության ներկայացուցիչները, մեծ հաշվով, վարդագույն ապագա էին կանխատեսում Հայաստանի համար՝ տնտեսական առումով, բայց կարծես թե ճիշտ հակառակն է ստացվում։ Առաջիկա կես կամ մեկ տարվա համար տնտեսական ի՞նչ իրավիճակ եք կանխատեսում։

– Ես հասկանում եմ, որ լավի ակնկալիքով անհամբերությունը ներհատուկ է մեր ժողովրդին, մենք շատ էմոցիոնալ ենք, հունվարի 1-ին է ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության մասին պայմանագիրն ուժի մեջ մտել, դուք հունվարի 12-ին պտուղնե՞ր եք սպասում։ Դա պայմանավորված է, թե որքանով արդյունավետ մեր երկիրը կկարողանա իր տնտեսության զարգացմանը ծառայեցնել այն դրական ներուժը, որը, անտարակույս, կա եվրասիական տնտեսական միությունում։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031