Երեկ Գյումրու Արցախ թաղամասում գտնվող Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը խախտել էր գյումրեցիների անդորրը. փողոցներում, տրանսպորտի մեջ խոսվում էր ոճրագործին հայտնաբերելու ու սեփական մեթոդներով պատժելու մասին:
Բանը հասել էր նրան, որ հանցագործության մեջ կասկածվող ու փախուստի մեջ գտնվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին գյումրեցիները, այդ թվում եւ կանայք, երեկ փնտրում էին Ալեք Մանուկյան փողոցում գտնվող կամրջի վրա: Իսկ ոստիկանության կողմից հատուկ հսկողություն էր սահմանված Գյումրու դպրոցներում, կաթվածահար էր քաղաքի կյանքը, անգամ մարզային ոստիկանության շենքը շրջափակված էր զինված ոստիկաններով: Քաղաքը սթրեսի մեջ էր, սակայն երեկվա դրությամբ կասկածյալը դեռ չէր հայտնաբերվել:
Լուսանկարները՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
13.01.2015