Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը սկսել է ցուցմունք տալ.մանրամասներ. news.am

Հունվար 13,2015 10:26

Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝  ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:

Հունան Պողոսյանն ասաց, որ այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը: Խնդիրն այն է, որ Պերմյակովի դեմ գործ կհարուցվի նաեւ զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ: «Իրենք հակված են, որ մենք քննենք, քանի որ դեպքը տեղի է ունեցել մեզ մոտ, այն ծանր հանցագործություն  է, օրվա ընթացքում երկու երկրների դատախազները իրար հետ կզրուցեն եւ կպայմանավորվեն: Կարծում եմ՝ մենք էլ կքննենք գործը, պարզապես վերադասության կարգով կստանանք համապատասխան ցուցում եւ ռուս գործընկերների վարույթում քննվելիք գործն էլ կտեղափոխվի մեզ մոտ»,-ասաց ոստիկանապետի տեղակալը:

 Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Էս տականք ռուսին սովորացրել են,թե ինչ ասի:

    Հայ ժողովուրդը հստակ պիտի հասկանա,որ կատարվել է գենոցիդայի՛ն բնույթի սպանդ. անժխտելի ապացույցը 4-6 ամսական երեխային դաժանորեն խողխողելն է: Այսպիսի հանցագործություններ ԵՐԲԵՔ պատահական չեն լինում:

    ԱՄՈԹ (հազար ամոթ) ռուսավասա՛լ ՀՀ իշխանություններին ու իրավապահներին. գետինը մտնեք ավելի լավ է. այս գործով ձեր ԻՍԿԱԿԱՆ երեսները լրիվությամբ կերևա: Դուք գոնե մի փոքր «ազգի թասիբ» չունե՞ք. թե՞ ԱԹՈՌԸ ձեզ համար ամեն ինչ է:

  2. vahan says:

    ինչ եիք մտածում իմ հայ ժողովուրդ դուք միամտորեն կառծում էիք վոր մեր փառապանծ ղեկավարությունը թե դատախազությունը դուխ կունենար ռսին ասեր դայ հո ետ էլ շանթի գործը չի վոր զեկուցի եստ թասիբ չունենք էլի թասիբ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031