Հունվարի 9-ին լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը: Քանի որ խոսքը խոշոր պետական եւ քաղաքական գործչի մասին է, կաշխատեմ զերծ մնալ մի կողմից՝ կույր «ադեպտների» հրճվանքից, մյուս կողմից՝ բազմաթիվ «չուզողների» եւ «նեղացածների» չարախոսությունից: Ինչ էլ ասեն վերջիններս, անուրանալի փաստ է՝ Տեր-Պետրոսյանի օրոք հայերին հաջողվել է ազատագրել պատմական հայրենիքի որոշ մասը՝ մի բան, որը մենք չենք կարողացել անել դարերի ընթացքում: Ընդհակառակը՝ անընդհատ կորցրել ենք: Սա՛ է Առաջին նախագահի եւ նրա թիմի կատարած գլխավոր գործը, որը պատմական «հաշվեկշռում» մշտապես գերակշռելու է մնացած բոլոր հանգամանքները:
Այդ առաքելությունը Հայաստանում կարող էր իրականացնել ակադեմիական շրջանակներից եկած եւ կոմունիստական նոմենկլատուրայի հետ կապ չունեցող ինտելեկտուալը, որն իր ընկերների հետ միասին 1988-90 թվականներին վայելում էր ժողովրդի վստահությունը, եւ որը 1991 թվականին ժողովրդի բացարձակ մեծամասնության ընտրությամբ ստանձնել էր անկախ Հայաստանի առաջին նախագահի պաշտոնը: Դա կարող էր անել պատմական եւ քաղաքագիտական խորը գիտելիքներով օժտված, պաշտոնավարման տարիներին ամբոխավարությունից զուրկ, հավասարակշիռ, սառնասիրտ բնավորությամբ գործիչը, որը 90-ականների բուռն, փոթորկալից շրջանում կարողացել է պետականության նավը հասցնել հարաբերականորեն խաղաղ հանգրվանի: Նա, ենթադրում եմ, կհաստատեր նաեւ կայուն խաղաղություն, եթե չխանգարեին իշխանության ձգտող «հայտնի ուժերը»:
Իհարկե, Տեր-Պետրոսյանը գործել է բազմաթիվ սխալներ, ինչպես եւ աշխարհի բոլոր նախագահները եւ ընդհանրապես՝ բոլոր մահկանացուներս: Նրա ամենախոշոր սխալներից էին, իմ կարծիքով, 1996-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելը եւ 2007-ի սեպտեմբերին քաղաքականություն վերադառնալը: Երկու սխալներն էլ նա գործել է՝ բացարձակապես որեւէ անձնական շահ չհետապնդելով եւ ղեկավարվելով միայն իր մտահոգություններով եւ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին իր պատկերացումներով: Բայց փաստը մնում է փաստ՝ այսօր Տեր-Պետրոսյանը «շարքային ընդդիմադիր» է եւ գործում է ավելի քան 20 տարվա ընթացքում ձեւավորված «ընդդիմադիր պայքարի» ավանդույթների ոգով: Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում նախկին նախագահները եւ հատկապես առաջին նախագահը չպիտի մասնակցեն առօրյա քաղաքականությանը՝ դա «թեթեւացնում է» նախագահի ինստիտուտի կշիռը:
Բայց պատմական առումով դրանք, իհարկե, մանրուքներ են, որոնք շատ արագ կմոռացվեն: Ամերիկացիներին այսօր շատ քիչ է հետաքրքրում, թե ինչ էին հրաժարականից հետո անում Ջորջ Վաշինգտոնը կամ Թոմաս Ջեֆերսոնը: 3-4 տասնամյակ հետո Տեր-Պետրոսյանի անունով կոչվելու են փողոցներ, հրապարակներ, դպրոցներ, ինչին Հայաստանի Երրորդ հանրապետության Առաջին նախագահը միանգամայն արժանի է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կը շնորհաւորեմ ինքզինքս -( ըսելու ձեւ է անշուշտ)- որ լիովին ձեզ պէս կը մտածեմ ։Ամէն ինչ ըսուած է հաւասարակշռուած,անկիր եւ արդար մօտեցումով ։ եւ կը յիշեմ համալսարանական կուրսեցի դասընկերս Gianni de Michelis որ Իտալիոյ վարչապետն էր այն օրեդուն որ ականջիս փսփսաց Վենետիկեան կամուրջի մը վրայ ( իր ծննդավայրի) -ԼԱՒ ԽՆԱՄՔ ՏԱՐԷՔ ՁԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԱ ՓԱՅԼՈՒՆ ԱՆՁՆԱՒՈՐՈՒԹԻՒՆ Է ։
Համաձայն եմ նաեւ Ձեր արտայայտած երկրորդ բաժինին։ ՝՝ Չափազանց շատ մտահոգուած էր մեր քաղաքականութեան գահավիժումէն եւ դժբախտ պատահարներէն։
=== Նրա ամենախոշոր սխալներից էին, իմ կարծիքով, 1996-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելը եւ 2007-ի սեպտեմբերին քաղաքականություն վերադառնալը: === ??????
Չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է թացը չորից չտարբերել:
Որ 2007-ին Տեր-Պետրոսյանի վերադարձը շատերի կոկորդին է կանգնել, դա շատ պարզ է, սակայն որ այդ մասին Արամ Աբրահամյանն է ՛՛ահազանգում՛՛, սա արդեն նման է վերջապես քարտերը բացելուն: Միգուցե նա գտնում է, որ առաջին նախագահի գործունեությունը 2007-ից առայսօր և նրա քաղաքագիտական վերլուծությունները նսեմացնում են արդի հայ քաղաքական մշակո՞ւյթը: Ըստ իս՝ ճիշտ հակառակն է. նա նսեմացնում է այդ մշակույթը գործնականորեն անճարակության հասցնողների՛ն:
Ամանորյա մեկ դիտարկում էլ. Հոդվածագիրը իր ՛՛գլխավոր՛՛ միտքը վերջին պարբերությունից տեղափոխել է նախավերջին պարբերություն: Տեսնենք, դա պատահականություն է, թե օրինաչափություն:
Իսկ այս տարբերակը գրաքննությունը կհանդուրժի՞…
Ի՞նչ տարբերություն բանասեր-արեւելագետ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու բանասեր-արեւելագետ Աբուլֆազ (Էլչիբեյի) Ալիեւի կամ էլ բանասեր Զվիադ Գամսախուրդիայի միջեւ:
Գովաբանեք “մեծ արեւելքի” փոքրիկ աստղին:
Ա. Աբրահամյան՝ Ձեզ չի քայքայում ամեն օր մի բան ասելու պարտավորությունը, որ վերցրել եք ձեր վրա?
Ասելիք չունեք, ինչու եք ձեզ տանջում?
96 և 2007 թվերին Լևոնի գործողությունները լիովին բխում էին մեր ազգի ու Պետության շահերից, և Լևոնը իր գործը արեց փայլուն ձևով:
Լևոնի և մեր մյուս երկու Նախագահների իրական գնահատականը կտրվի միայն հարյուրամյակներ հետո… ես ինկատի ունեմ այն ահռելի դրական ավանդը, որ նրանք ունեցել են մեր Երկրի և Ազգի կյանքում:
Շատ քիչ ազգեր աշխարհում կարող են հպարտանալ նման ղեկավարներով:
Я абсолютно согласна с Вами, Аршак! Нам действительно повезло с нашими Президентами! Я уважаю и Тер-Петросяна,и Кочаряна,и Саргсяна! Они настолько близки народу, что мы их спокойно называем Левон, Роберт, Серж!! Пользуясь случаем, поздравляю Левона Тер- Петросяна с юбилеем!
Իրոք՝ ահռելի…
…. « հատկապես առաջին նախագահը չպիտի մասնակցեն առօրյա քաղաքականությանը՝ դա «թեթեւացնում է» նախագահի ինստիտուտի կշիռը: »
…Ընդհակառակը՝ երկրի ներկա վիճակը անհանգստացնում է յուրաքանչյուր հայ քաղաքացու, ինչ՞ «թեթեւացման» մասին է խոսքը։ Առաջին նախագահը փորձում է ,ինչ որ ձեւով կոմպեսացնել եւ ուղղել՝ նախկինում թույլ տրված սխալները։ Այդ հարցում,ըստ իս, Դուք սխալվում եք։
Մեծարգո Ա.Աբրահամյան.
Իմ խորին համոզմամբ, Հայաստանի առաջին նախագահի թույլ տված սխալները ճակատագրական դեր ունեցան մեր նորանկախ հայրենիքի բնուղիղ զարգացման համար:Ես խիստ կասկածում եմ, որ երբեւէ նրա անունով փողոցներ, հրապարակներ, դպրոցներ կկոչվեն:
Իմ կարծիքով մեր երկիրը արժանի էր ավելի լավ նախագահներ ունենալու: Առաջին Նախագահի ամենամեծ սխալը բոլորովին էլ 1996-ին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվելը և 2007-ի սեպտեմբերին քաղաքականություն վերադառնալը չէր, այլ սովետական շրջանում մեր ժողովրդի ստեղծաց հարստության թալանը չկարողանալ կանխելը, որը շարունակվեց մյուս նախագահների օրոք: Կարծում եմ շատերն են հիշում առաջին Նախագահի օրոք կեղծված ընտրությունները, երբ Վազգեն Սարգսյանը հայտարարում էր, որ մյուս թեկնածուի 100%-ով հաղթելու դեպքում էլ Նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն է լինելու։ Առաջին կեղծված ընտրություններնն և այդ չարաբաստիկ տրադիցիայի կրկնությունը մինչև այժմ, մեր երկրի ներկայիս թշվառ վիճակի հիմնական պատճառն է:
Հարգելի Արամ,
Դուք ճիշտ եք, 1 նախագահն այնպիսի սխրանքներ գործեց, որ դրանից առաջ նույնիսկ երազներում չէինք կարում տեսնել ու հավատալ, որ հնարավոր է:
Թվարկեմ դրանցից կարևորները.
1. Ավազակապետություն
2. 1,5 00000 Փախստականներ
3. Վերջին 100 ամյակի հայի ստեղծածի փոշիացում ու վատանում
………………
Кстати, я очень надеюсь услышать мнение Левона Тер-Петросяна(лично его) по случаю трагедии в Гюмри! Он никогда не боялся сказать правду в такие трудные минуты! А это очень важно сейчас для нас!