ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և
Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են:
Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի
տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան – Գորիս – Շուռնուխ –
Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա – Լանջիկ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից
ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:
Կարդացեք նաև
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն