Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «ՌԴ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ ՀՀ իշխանություններից»

Հունվար 13,2015 01:10

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անձանց դաժան սպանության փաստին անդրադառնալով «Aravot.am»-ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը նախ նշեց, որ ցնցված է այդ վայրագ սպանություններից` ինչպես Հայաստանի ողջ հասարակությանը եւ իր ցավակցությունը հայտնեց Ավետիսյանների ընտանիքի հարազատներին:

Դավիթ Շահնազարյանը անմեղության կանխավարկածը չխախտելով` ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բարբարոս ոճրագործությունը իրականացվել է Գյումրիի Ռուսաստանի Դաշնության ռազմակայանին պատկանող զենքով, որի համար, նրա խոսքով` պատասխանատվություն են կրում Ռուսաստանի իշխանությունները:

«Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են պաշտոնապես ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ ՀՀ իշխանություններից», նշեց Շահնազարյանը` հավելելով, որ ռուս պաշտոնյաների ցավակցական հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե տեղի է ունեցել ընդամենը դժբախտ պատահար:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Geheni Araqel says:

    Որ Հ. Գալստյանի սպանությունը ներկայիս վարչախումբը կփորձի ամեն կերպ կապել Դաշնակցության անվան հետ, սպասելի էր այդ իշխանություններից եւ կանխատեսելի թեկուզ հետեւյալ երկու հանգամանքներից դատելով։ Առաջինը, որ մի շարք հայտնի անձանց սպանություններից հետո սոսկ անորոշ խոստումներով հանդես եկող կամ հայտնողին դոլարներ խոստացող մեր իշխանություններն այս անգամ իրենց տարօրինակորեն վճռական պահեցին. ԱԱՊՎ-ի (նախկին ԿԳԲ–ի) պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյանը Գերագույն խորհրդի դեկտեմբերի 21-ի նիստում պատգամավորներին խոստացավ Հ.Գալստյանին սպանողին 100 տոկոսով հայտնաբերել եւ ընդգծեց՝ ոչ թե 99, այլ 100 տոկոսով։ https://ankakhutyun.am/archives/1179

  2. Норайр says:

    Власти России обязаны… Боюсь, что власти Армении сами попросят прощение у Российской власти. Прошлый раз, когда в той же Гюмри, русский солдат перестрелял 3 десятка армян, попросили прощение?

    • Nara says:

      А вы кто по национальности,что любой ценой каждый раз хотите поссорить армян с русскими?? Ни один армянин(именно армянин, а не с армянской фамилией) не хочет этого!!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031