Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի գալա երեկոն, որտեղ հայտարարվեցին 2014 թվականի ֆուտբոլային դափնեկիրների անունները:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը, որի համար քվեարկել էին ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ տարբեր երկրներից, երրորդ անգամ շնորհվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Տարվա մարզիչ ճանաչվեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ Լյովը:
Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ուրուգվայի դարպասին խփած գոլի շնորհիվ Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսին հանձնվեց տարվա լավագույն գոլի՝ «Պուշկաշի մրցանակը»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ