«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական խոսք է հղել Գյումրիում կատարված ոճրագործության հետ կապված.
«Ցավով տեղեկացա Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին: Ոճրագործության արդյունքում սպանվել է մի ամբողջ ընտանիք: Տեղի ունեցածը մարդկային բարձր արժեքներին հակադրվող եղեռնագործություն է: Ցավակցում եմ սպանվածների հարազատներին, Գյումրու քաղաքացիներին: Մեղավորները պետք է հնարավորինս արագ հայտնաբերվեն և պատժվեն»: