ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-136-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 114-րդ հոդվածը և 117-րդ հոդվածի 8-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրով հաստատված դատավորների թեկնածությունների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանագրի 1-ին կետում նշված՝ Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով նոր քննարկման համար վերադարձնել Արդարադատության խորհուրդ՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերից, այդ թվում՝ Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքներից հետևում է, որ առկա է դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն:
Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավորների թեկնածությունների ցուցակի և «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ:
Արդարադատության խորհուրդն իր 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացրել դատավորների թեկնածությունների ցուցակը, որում ընդգրկված են եղել քրեական մասնագիտացման բաժնում՝ 10 և քաղաքացիական մասնագիտացման բաժնում՝ 3 թեկնածուներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով հաստատվել է, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով՝ վերադարձվել Արդարադատության խորհուրդ՝ նոր քննարկման, քանի որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ է եկել դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Պատերազմի մասին հրամանագիր չի ստորագրե*լ:Թուրք -ադրբեջանական զորքերի դեմ մենակ կռվելու համար հայ մարտիկներին դատելու հրամանագրեր չի ստորագրել:Հերոս սերժազգին դատաոռների ցուցակներ են պետք:Ազգանվեր հանրօգուտ գործ է, առաջ, քաջեր…Սկսվում է միայնակ ընդդեմ աշխարհի հայկական օպերացիան: