Վարորդական իրավունք ստանալու դիմումներ են ներկայացրել արդեն տասնյակ հազարավոր մարդիկ։
Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որտեղ առանց օրինական փաստաթղթերի բնակություն հաստատած մարդիկ կարող են ստանալ վարորդական իրավունք, այսինքն՝ որևէ տեղ չգրանցված անձինք կարող են ստանալ օրինական առաջին փաստաթուղթը։
Սպասվում է, որ այստեղ այդ փաստաթուղթը ստանալու համար կդիմեն միլիոնավոր անօրինական փախստականներ։
Նրանք ուրախ են, որ ի վերջո ունեն ամերիկյան որևէ փաստաթուղթ ստանալու հնարավորություն։ Չէ՞ որ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելը նրանց շարունակ պահել է ոստիկանության կողմից ձերբակալվելու վտանգի տակ։
Կարդացեք նաև
Սակայն ոչ բոլորն են ոգևորված այս նոր օրենքով։ Ոմանց անհանգստացնում է այն հանգամանքը, որ, վարորդական իրավունք ստանալով, իրենց անձի մասին տեղեկությունները կարող են հեշտությամբ հասնել ներգաղթի հարցերով զբաղվող հաստատություններ, որոնք էլ կարող են իրենց հայտնաբերել ու ցանկացած պահի վտարել երկրից։
Արամ Վանեցյան, «Ամերիկայի Ձայն»
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում: