Ռուսաստանի պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ամեն տեսակի անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն, ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ կապված Գյումրիում 6 հոգուց բաղկացած ընտանիքի անդամների սպանության հետ:
«Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ծանր վիրավոր երեխային շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,-նշված է հայտարարությունում: