«Մինչեւ այսօր ամբողջ հասարակությունը պահանջում էր պատժել հակառակորդին եւ թույլ չտալ, որ շարունակի մեր զինվորների կյանքին սպառնալ: Հիմա նախարարը տվել է համապատասխան հրաման ու շատ տեղին ու ճիշտ»,- ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման վերաբերյալ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա հրամանին:
Նախարարի հրամանը նախահարձակ լինելու վերաբերյալ արդյո՞ք չի սրի իրավիճակը ու չի՞ բերի պատերազմի վերսկսման, նախկին փոխնախարարը պատասխանեց. « Այսպիսի դեպքեր շատ են եղել թե վերջին տասը տարում, թե տասը տարիներից առաջ: Սահմանը մշտապես եղել է լարված վիճակում: Եթե մեր ու հակառակորդի զինվորները հերթապահում են խրամատներում, կայուն խաղաղություն ակնկալել հնարավոր չէ»:
Նրա խոսքով, Ադրբեջանը պատերազմը վերսկսելու քաղաքական պատվեր է ստացել. «Քաղաքական պատվեր այն ուժերի կողմից, որոնք դեմ են ցեղասպանության ճանաչման ու հատուցման խնդրին, այն ուժերի կողմից, որոնք դեմ էին Հայաստանի՝ եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն: Հակամարտությունը այս գոտում սրել, դա առաջին հերթին կապված է ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Թուրքիային խիստ անհրաժեշտ է, Հայաստանին սադրել եւ կոնֆլիկտը պայթեցնել, որ միջազգային ասպարեզում կարողանա պաշտպանվել ցեղասպանության տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներից ու նախագծերից: Ադրբեջանն ու Թուրքիան այս հարձակումները համատեղ են իրականացնում: Բացի դա Հայաստանի ընդգրկումը ԵՏՄ նույնպես կարող է ինչ-որ չափով պատճառ լինել Արեւմուտքի կողմից համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար, որ իրավիճակն այստեղ լինի հնարավորինս լարված, ապակայունացված»:
Նախկին փոխնախարարի համոզմամբ, ապրիլի 24-ից հետո Ադրբեջանը սահմանի լարվածությունը հարաբերականորեն կկայունացնի.
Կարդացեք նաև
«Զարմանում եմ մեր հակառակորդի ռազմավարական մտածողության ցածր մակարդակի վրա: Մտածում են, որ սրելով իրավիճակը, տաքացնելով կոնֆլիկտը կարող են պաշտպանվել ցեղասպանության ճանաչումից, հատուցումից, միամիտ մոտեցում է , ոչ մի արդյունք չի լինելու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Торможенин նվաճել է մտքի սարդոստայնը:
հասարակությանը շեղելուն եւ ապակողմնորոշելուն ուղղված, շարքային էնսհաթովի սովորական դատողություններ
Գրված `է “Ադրբեջանն ու Հայաստանն այս հարձակումները համատեղ են իրականացնում” տպագրելուց առաջ լավ կլինի մի հատ կարդաք
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/01/12/531414/
© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Վրիպակն ուղղված է, շնորհակալություն: