Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Մյասնիկյան 188 հասցեի տանն ապրող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքից փրկվել է ընդամենը 6-7 ամսական Սերյոժան, որը կրում է պապիկի անունը: Տան մյուս անդամներին՝ երեխայի տատիկին ու պապիկին՝ Սերյոժա ու Հասմիկ Ավետիսյաններին, հորն ու մորը՝ Արմեն ու Աիդա Ավետիսյաններին, քրոջը՝ Հասմիկին ու հորաքրոջը՝ Արաքսյա Պողոսյանին գիշերվա կեսին անկողինների մեջ հրազենով կրակել էր, ենթադրաբար, 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած ռուս զինվորականը՝ Վալերի Պերմյակովը:
Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը որոշակի մանրամասներ հաղորդեց երեխայի առողջական վիճակի մասին: Տնօրենը տեղեկացրեց, որ այսօր 12.40-ի շրջանակներում շտապօգնության մեքենայով իրենց մոտ են տեղափոխել արական սեռի երեխայի: Նրա ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի եղել, ուղղակի դատելով երեխայի արտաքին տվյալներից՝ եկել են այն եզրակացության, որ նա 4-5 մինչև 7-8 ամսական է: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում՝ հատկապես կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Արտաքին զննումից պարզ է եղել, որ վերքերից մեկը՝ կրծքավանդակից դեպի որովային խոռոչ հատվածում, թափանցող է: Թափանցող վերքի պատճառով կատարվել է վիրահատություն, երեխայի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Աշոտ Կուրղինյանի գնահատմամբ, երեխայի վիճակի ծանրությունը պայմանավորված է ոչ այնքան նրա ստացած վնասվածքներով, որքան նրա շոկային վիճակով, քանի որ երեխան իրենց մոտ է բերվել դեպքից առնվազն 5-6 ժամ հետո կամ, միգուցե ավելի ուշ: Կենսական օրգանները վնասված չեն, սա մի քիչ հույս է տալիս բժիշկներին, որ կհաջողվի փրկել նրա կյանքը:
Կարդացեք նաև
Նշենք, որ անգամ լուսանկարներով անհնարին էր տեսել դանակահարված երեխային, փոքրիկի մարմինը շաղախված էր արյան մեջ, որևէ առողջ տեղ չկար:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ ի՞նչու ռուսը պիտի պահի քո՛ սահմանը ու քո՛ երկրում քեզ հրամայի: Այս ԴԱԺԱՆ սպանդը պիտի անվանեն «մի խելագարի խելացնորհություն» ու շարունակե՞ն գովերգել այսպես կոչված «հայ-ռուսական բարեկամությունը»,որի ամենացայտուն «պտուղներից» մեկը Կարսն է:
Было бы странно, если бы ты не возник из Амстердама так оперативно, по команде, со своей ненавистью к русским и армянам! Русские охраняют эти границы более 200 лет, и не вам решать из Амстердама наши государственные дела, г. Вараз!! Сидите молча и не командуйте из Амстердама!
Դիլեմայի լուծման այսպիսի ճանապարհ քաղաքական խամաճիկների համար:
Սա դրսի ուժերի խառնակչություն է: Հայ է մնացել, որ Հայաստան պահի? Իրար գնահտեք ու պահեք, որ էսպիսի բաներ չանեն, թշնամին էլ չուրախանա:
Жду ответа нара
Нара а где были Россия 1915 году когда Турция убила 1500000. Наших жду ответа
Нара жду ответа