ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ մամուլի ասուլիս հրավիրեց՝ ներկայացնելով որոշակի մանրամասներ Գյումրու Մյասնիկյան 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից: Վերջինս ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ, որը գլխավորելու է հենց ինքը՝ Հունան Պողոսյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, ակտիվ հետախուզական-որոնողական աշխատանքներ են կատարում հանցագործության մեջ կասկածվող անձնավորությանը հայտնաբերելու ուղղությամբ: Փոխոստիկանապետի ասելով, թեև դեպքն արտառոց է, բայց խուճապի մատնվել պետք չէ , քանի որ ենթադրյալ հանցագործը՝ Վալերի Պերմյակովը, դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, զգեստափոխվել է՝ այնտեղ թողնելով նաև իր զինվորական հանդերձանքը: Այն հարցին, թե որքանո՞վ են հավանական Գյումրիում պտտվող այն խոսակցությունները, թե վերջինիս մոտ նաև նռնակ կա, Հունան Պողոսյանն ասաց, որ հանցագործության մեջ կասկածվող ռուս զինվորականի ղեկավարները բացատրություն են տվել ոստիկանությանը՝ տեղեկացնելով, որ դեպքի վայրում հայտնաբերված զենք-զինամթերքից ու հանդերձանքից զատ նրա վրա ոչինչ չի եղել:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչո՞ւ էր փախել զինվորականը ծառայությունից ու ինչո՞ւ էր որպես թիրախ ընտրել այս ընտանիքին, փոխոստիկանապետն ասաց, որ այս պահին սպառիչ պատասխան անգամ չի կարող տալ այս հարցին, ուղղակի կարող է տեղեկացնել, որ զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում: Նրան վստահված է եղել հերթափոխային ծառայություն ու մարտական զենք, վատ վարքագիծ չի դրսևորել Գյումրիում ծառայած մեկ ամսվա ընթացքում: Վերջինս սկզբում ուսումնական հավաքների է մասնակցել, որից հետո դեկտեմբերին տեղափոխվել է Գյումրի քաղաք՝ ծառայության: Փոխոստիկանապետի հաղորդած նախնական տեղեկություններով, վերջինս գումար չի ունեցել մոտը, իսկ թե դեպքի վայրից վերցրե՞լ է գումար, թե՞ ոչ, հայտնի չէ: Ոստիկանության պաշտոնյայի կարծիքով նրա նպատակը այժմ փախուստի դիմելն է ու շատ արագ հանրապետությունից դուրս գալն է:
Հունան Պողոսյանը նաև ասաց, որ այս պահին Շիրակ մտնող ճանապարհները բաց են օրինապահ քաղաքացիների համար , բայց ոստիկանությունը անցել է խիստ ռեժիմային աշխատանքի: Այն դիտարկմանը, թե վերջինս եղբայրը մեղադրված է մարդասպանության մեջ, փոխոստիկանապետն ասաց, որ իրենք կապվել են ՌԴ գործընկերների հետ և իրոք այդպիսի տեղեկություններ կան: Նա նաև ասաց, որ իրենց նպատակը վերջինիս գտնելը, զազրելի ոճրագործության մանրամասները պարզելը ու հանրությանը ներկայացնելն է: Ոստիկանապետը տեղեկացրեց, որ քննվում են բոլոր վարկածները, ընդհուպ մինչև այն, թե միգուցե ծանոթություն կա՞ ռուս զինվորականի ու ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող ընտանիքի հոր հետ:
Ի դեպ, դեպքի վայրից հայտնաբերվել է 21 կրակված պարկուճ, մեկ ինքնաձիգ, ինքնաձիգի վրա սվին –դանակ և մեկ փամփշտակալ ամբողջությամբ լիցքավորված՝ շուրջ 30 փամփուշտներով և մեկ այլ փամփշտակալ, որի մեջ մնացել էր ընդամենը մի փամփուշտ: Երևանից ժամանել են փորձագետներ, այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն: Դեպքը քննում է ՀՀ Քննչական կոմիտեն, որը համագործակցում է ՌԴ համապատասխան կառույցների հետ:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
А паспорт случайно не оставил, кроме одежды и оружия???
Փաստորեն ոճրագործը փամփուշտի խնդիր չի ունեցել… փոքրիկին սպանելիս նա ուղղորդվել է իրեն հատուկ՝ մարդ հոշոտելու պապական ձևից…ինձ թվում է, որ այդ զինվորը օր առաջ կարող էր բացակայած լիներ զորամասից, չի բացառվում, որ նրան սահմանին գերևարած լինեն, իսկ զենքն ու հագուստը օգտագործեն…Սա ավելի շատ անմեղսունակի է նման, քան մարդասպանի…մյուս կողմից էլ մեր 100- ամյակին ընդառաջ հնարավոր է թուրքական ազգայնականները հեղինակ լինեն նման բարբարոսության…
Սա մեզ լավ ծանոթ ձեռագիր է…և 1 հոգու գործ չի…այդ 1-ը նրանց գործիքն է, որն ավելի շուտ զոհ կարող է լինել, քան մարդասպան…
Սարսափելի ոճրագորձություն է:և շատ անհասկանալի:Եթե փողի համար էր ապա երեխաին ինչու պիտի խփեր..Ինչու պիտի թողներ ավտոմատը ,որ գրանցված է իրանվամբ,այն կարող էր թողնել այլ վայրում; մի խոսքով շատ անհասկանալի է; Հիմնավոր բացատրություններ են պետք:
Ենթադրում եմ, որ այդ զինվորն ավելի վաղ է սպանվել, քան Ավետիսյանների ընտանիքը…
Ув. Редакция! Почему не пишите “подозреваемый”??? Почему так уверены, что именно “рус зинвор” ?? Уже доказана??? Это что? Психологическая атака? Наш народ не так глуп,как очень хотелось бы некоторым!!! Не такие провокации видели………. Будьте прокляты все, кто имеет хоть малейшую участь в этой трагедии!!